ԱՌԱԿԱՑ 11:1-31 ABA1910 - Bible AI

1Խարդախ կշիռքը զզուանք է Տիրոջ համար. Բայց ուղիղ քարը նորան հաճելի է։

2Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կ’գայ. Բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ։

3Ուղիղների ճշմարտութիւնը նորանց կ’առաջնորդէ, բայց նենգաւորների ծռութիւնը նորանց կ’փչացնէ։

4Օգուտ չ’ունի հարստութիւնը բարկութեան օրը, բայց արդարութիւնը կ’ազատէ մահից։

5Կատարեալների արդարութիւնը կ’ուղղէ նորանց ճանապարհը, բայց անզգամը կ’ընկնի իր անզգամութեամբը։

6Ուղիղների արդարութիւնը նորանց կ’ազատէ. Բայց նենգաւորները ցանկութեան մէջ կ’բռնուին։

7Չարը մեռնելիս ակնկալութիւնը կ’փչանայ, եւ անօրէնների յոյսը կ’կորչի։

8Արդարը կ’ազատուի նեղութիւնից, բայց ամբարիշտը կ’գայ նորա տեղը։

9Կեղծաւորն իր բերանովը կ’փչացնէ իր հարեւանին, բայց արդարները կ’ազատուին գիտութիւնով։

10Արդարների յաջողակութիւնովը քաղաքը կ’ուրախանայ, եւ չարերի կորած ժամանակը ցնծութեան ձայն կ’լինի։

11Ուղիղների օրհնութիւնովը քաղաքը կ’բարձրանայ, բայց ամբարիշտների բերանովը կ’կործանուի։

12Իր հարեւանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը կ’լռէ։

13Բանսարկութեան ման եկողը գաղտնիքը կ’յայտնէ, բայց հաւատարիմ հոգի ունեցողը կ’ծածկէ բանը։

14Առաջնորդութիւն չ’լինելիս ժողովուրդը կ’ընկնի, բայց խորհրդատուների շատութիւնովը փրկութիւն կ’լինի։

15Անշուշտ չարիքի կ’հանդիպէ ով որ օտարին երաշխաւոր դառնայ, բայց երաշխաւորութիւնն ատողը ապահով է։

16Շնորհալի կինը պատիւ կ’ստանայ. Եւ ուժեղները հարստութիւն կ’յափշտակեն։

17Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կ’անէ, բայց անգութ մարդը կ’տանջէ իր մարմինը։

18Անզգամը սնոտի գործ է գործում, իսկ արդարութիւն սերմողը՝ ճշմարիտ վարձք։

19Ինչպէս որ արդարութիւնը հասնում է կեանքին, նոյնպէս եւ չարութեան հետեւողը՝ իր մահուանը։

20Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը։

21Անշո՜ւշտ որ անպատիժ չի մնալ չարը՝՝, բայց արդարների սերունդը կ’ազատուի։

22Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին որ խոհեմութիւն չ’ունի։

23Արդարների ցանկացածը միայն բարութիւն է, բայց ամբարիշտների ակնկալածը բարկութիւն է։

24Կայ որ ցրվում է, եւ էլ է աւելանում. Բայց չափիցը դուրս խնայողը կայ, սակայն կարօտութեան է հասնում։

25Օրհնութիւն տուող անձը կ’գիրանայ, եւ ոռոգողը ինքն էլ կ’ոռոգուի։

26Ցորենը ետ պահողին կ’անիծէ ժողովուրդը, բայց օրհնութիւն կ’տայ ծախողի գլխին։

27Բարութիւն որոնողը ուզում է հաճելի լինել. Բայց չարութիւն ուզողը կ’հանդիպէ նորան։

28Իր հարստութեան յուսացողը վայր կ’ընկնի, բայց արդարները կ’ծաղկեն դալարի պէս։

29Իր տունը տանջողը քամի կ’ժառանգէ, եւ յիմարը կ’ծառայէ իմաստուն սիրտ ունեցողին։

30Արդարի պտուղը կեանքի ծառ է, եւ հոգիներ շահողը իմաստուն։

31Ահա արդարը ստանում է երկրիս վերայ իր հատուցումը. Ապա ո՞ւր մնաց որ անզգամը եւ մեղաւորը։

>