ԱՌԱԿԱՑ 28:1-28 ABA1910 - Bible AI

1Ամբարիշտը փախչում է առանց մէկի հալածելու, բայց արդարները առիւծի պէս ապահով են։

2Երկրի յանցանքի պատճառովը շատ կ’լինեն նորա իշխանները. Բայց իմաստուն եւ բանիբուն մարդի միջոցովը նա երկար կ’դիմանայ։

3Մի մարդ որ չքաւոր է եւ նեղում է աղքատներին՝ նա հեղեղակոծ անձրեւ է, որ հաց չ’ունի։

4Օրէնքը ձգողները կ’գովեն ամբարիշտներին, բայց օրէնքը պահողները կ’զայրանան նորանց։

5Չար մարդիկն իրաւունքը չեն հասկանալ, բայց Տիրոջը խնդրողները բոլոր բաները կ’հասկանան։

6Լաւ է իր ուղղութեան մէջ գնացող աղքատը քան թէ ծուռ ճանապարհների տէր մարդը թէեւ հարուստ լինի։

7Օրէնքը պահողը իմաստուն որդի է, բայց շռայլների բարեկամը կ’ամաչեցնէ իր հօրը։

8Իր ստացուածքը տոկոսիքով ու վաշխով շատացնողը, աղքատներին ողորմողի համար է ժողովում նորան։

9Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է։

10Ով որ մոլորեցնէ ուղիղներին չար ճանապարհում, ինքը մէջը կ’ընկնի. բայց արդարները բարիք պիտի ժառանգեն։

11Հարուստ մարդը իմաստուն է երեւում իր աչքին, բայց գիտուն աղքատը նորան կ’քննէ.

12Արդարները ուրախանալիս փառքը մեծ կ’լինի. Բայց անզգամները բարձրանալիս մարդ կ’թագչուի։

13Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ’գտնէ։

14Երանի՜ այն մարդին որ միշտ երկիւղ ունի. բայց իր սիրտը խստացնողը չարիքի մէջ կ’ընկնի։

15Մռնչող առիւծ եւ սոված արջ է աղքատ ժողովրդի վերայ իշխող ամբարիշտը։

16Խոհեմութիւնը պակաս իշխանի զրկանքը շատ կ’լինի. Իսկ ագահութիւնն ատողը օրերը կ’երկարացնէ։

17Մարդասպանութեան համար տանջուող մարդը մինչեւ գուբը կ’փախչի. Թող նորան չ’բռնեն։

18Կատարելութեամբ վարուողը կ’փրկուի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մէկումը վայր կ’ընկնի։

19Ով որ իր երկիրը գործէ հացով կ’կշտանայ, եւ դատարկ մարդկանց հետեւողը կ’կշտանայ աղքատութիւնով։

20Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնալ։

21Երեսպաշտութիւնը լաւ չէ, բայց մի պատառ հացի համար յանցանք է գործում մարդ։

22Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չ’գիտէ թէ կարօտութիւն պիտի գայ իր վերայ։

23Մարդ յանդիմանողը վերջը շնորհք կ’գտնէ աւելի քան թէ լեզուովը շողոքորթողը։

24Ով որ իր հօրն ու մօրը կողոպտէ ասելով թէ Մեղք չէ, նա ապականիչ մարդի ընկերն է։

25Հպարտ սիրտ ունեցողը կռիւ կ’գրգռէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’պարարտանայ։

26Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կ’պրծնի։

27Ով որ աղքատին տայ՝ կարօտ չի լինիլ. Բայց ով որ աչքերը թագցնէ՝ շատ անէծքներ կան նորա համար։

28Ամբարիշտները բարձրանալիս մարդ կ’թագչուի, եւ երբոր նորանք փչանան, արդարները կ’շատանան։

>