ԱՌԱԿԱՑ 29:1-27 ABA1910 - Bible AI

1Յանդիմանութիւններ ստացող մարդը՝ եթէ իր պարանոցը խստացնէ, յանկարծ կ’ջարդուի եւ բժշկութիւն չի գտնիլ։

2Արդարները շատանալիս ժողովուրդը կ’ուրախանայ, բայց երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կ’հեծէ։

3Իմաստութիւն սիրող մարդը կ’ուրախացնէ իր հօրը, բայց պոռնիկների ընկեր եղողը ստացուածքը կ’փչացնէ։

4Թագաւորը արդարութեամբ կ’հաստատէ երկիրը, բայց կաշառակեր մարդը նորան կ’քանդէ։

5Իր ընկերին շողոքորթող մարդը որոգայթ է լարում նորա քայլերի համար։

6Չար մարդի յանցանքումը որոգայթ կայ, բայց արդարը ցնծում է եւ ուրախանում։

7Արդարը գիտէ աղքատների դատը, բայց անզգամ մարդը գիտութիւն չ’ունի։

8Ծաղր անող մարդիկը քաղաք տակն ու վերայ կ’անեն, բայց իմաստունները բարկութիւնը կ’հանգստացնեն։

9Իմաստուն մարդը յիմարի հետ վիճելիս, թէ բարկանայ թէ ծիծաղի՝ հանգիստ չի լինիլ։

10Արիւնահեղ մարդիկը կ’ատեն կատարեալին, բայց ուղիղները նորան կ’որոնեն։

11Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կ’տայ, բայց իմաստունը նորան ետ է պահում։

12Մէկ իշխան որ սուտ խօսքերի ականջ է դնում, նորա բոլոր սպասաւորները չար կ’լինեն։

13Աղքատը եւ բռնաւորը հանդիպում են իրար. Բայց երկուսին էլ աչքի լոյսը տուողը Տէրն է։

14Այն թագաւորը որ աղքատներին դատում է արդարութեամբ, նորա աթոռը յաւիտեան կ’մնայ։

15Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կ’տայ, բայց բաց ընկած տղան անարգանք կ’բերէ իր մօր համար։

16Անզգամները շատանալիս յանցանքը կ’շատանայ, բայց արդարները կ’տեսնեն նորանց վայր ընկնելը։

17Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կ’հանգստացնէ. Եւ սփոփանք կ’պատճառէ քո հոգիին։

18Առանց մարգարէութեան ժողովուրդը կ’վայրենանայ. Բայց ով որ օրէնքը պահէ՝ երանի՜ նորան։

19Խօսքերով չի խրատուիլ այն ծառան, որ հասկանում է բայց չէ պատասխանում։

20Իր խօսքերի մէջ շտապող մարդ տեսա՞ր. յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։

21Ով որ իր ծառային մանկութիւնիցը փափուկ պահէ, այն ծառան յետոյ որդի կ’դառնայ։

22Բարկացող մարդը կռիւ կ’հնարէ, եւ ցասկոտ մարդը շատ յանցանք կ’ունենայ։

23Մարդիս ամբարտաւանութիւնը նորան կ’կործանէ, բայց հեզահոգին փառք կ’ստանայ։

24Գողի հետ վարուողը իր անձն է ատում. նա երդումը անելուց յետոյ էլ բան չի յայտնիլ։

25Մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի։

26Շատերը կ’որոնեն իշխանի երեսը, բայց մարդիս իրաւունքը Տէրիցն է։

27Անօրէն մարդը զզուելի է արդարներին, բայց ամբարշտի համար զզուելի է ուղիղ վարուողը։

>