ԳԱՂԱՏԱՑԻՍ 3:1-29 ABA1910 - Bible AI

1Ով անմիտ Գաղատացիներ, ո՞վ կախարդեց ձեզ որ ճշմարտութեանը չ’հնազանդիք. Որոնց համար աչքերի առաջին նկարագրուեցաւ Յիսուս Քրիստոսը խաչուած ձեր մէջ։

2Այս միայն կամենում եմ սովորիլ ձեզանից. օրէնքի գործերի՞ցն ընդունեցիք Հոգին՝ թէ հաւատքի լսելուցը։

3Այդքան անմի՞տ էք. հոգով սկսեցիք, եւ հիմա մարմնո՞վ էք վերջանում։

4Այնքան նեղութիւններ զո՞ւր տեղը կրեցիք. Թէ որ զուր էլ լինի։

5Արդ ձեզ Հոգին բաժանողը եւ ձեր միջումը զօրութիւններ գործողը, օրէնքի գործերի՞ց է թէ հաւատքի լսելուցը։

6Ինչպէս որ Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ այն նորա համար արդարութիւն համարուեցաւ։

7Ուրեմն գիտացէք. Թէ նորանք որ հաւատքիցն են, նորանք են Աբրահամի որդիք։

8Գիրքն էլ առաջուց գիտենալով, որ Աստուած հաւատքիցն է արդարացնում հեթանոսներին՝ առաջուց Աբրահամին խոստացաւ, թէ Քեզանում պիտի օրհնուին բոլոր ազգերը։

9Ուրեմն նորանք որ հաւատքից են, օրհնվում են հաւատացեալ Աբրահամի հետ։

10Որովհետեւ որոնք որ օրէնքի գործերից են, անէծքի տակ են. Վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն մարդ, որ չէ կենում օրէնքի գրքի մէջի բոլոր գրուածներումը, որ ամենն անէ։

11Եւ թէ օրէնքովն ոչ ով չէ արդարանում Աստուծոյ առաջին, դա յայտնի է. Որովհետեւ Արդարը հաւատքիցը կ’ապրէ։

12Բայց օրէնքը հաւատքիցը չէ այլ՝ Նորանց կատարող մարդը կ’ապրէ նորանով։

13Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։)

14Որ Աբրահամի օրհնութիւնը հեթանոսների մէջ լինի Քրիստոս Յիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հաւատքով։

15Մարդկօրէն եմ ասում, եղբարք. ապաքէն մի մարդի հաստատուած կտակը ոչ ով չէ անարգում. Եւ ոչ էլ նորա վերայ ուրիշ հրաման աւելացնում։

16Եւ Աբրահամին խոստացուեցան այն խոստմունքները, եւ նորա զաւակին. Չէ ասում, Եւ զաւակներին՝ ինչպէս շատերին, այլ ինչպէս մէկին. Եւ քո զաւակին. որ է Քրիստոսը։

17Բայց սա եմ ասում. Այն կտակը, որ առաջուց Աստուածանից հաստատուած էր Քրիստոսի վերայ, չորս հարիւր եւ երեսուն տարուց յետոյ եղած օրէնքը չի քանդիլ որ խոստմունքը խափանուի։

18Որովհետեւ եթէ ժառանգութիւնն օրէնքից լիներ, ապա խոստմունքից չէր. Բայց Աստուած խոստմունքով շնորհեց Աբրահամին։

19Արդ օրէնքն ի՞նչ է. նա յանցանքների պատճառով աւելացաւ. մինչեւ որ գայ այն զաւակը, որին եղաւ խոստմունքը հրեշտակներով կարգուած միջնորդի ձեռով։

20Բայց միջնորդը մէկի չէ, սակայն Աստուած մէկ է։

21Ուրեմն օրէնքը Աստուծոյ խոստմունքներին հակառա՞կ է. Քաւ լիցի. որովհետեւ եթէ օրէնք տրուած լինէր որ կարող լինէր կենդանի անել, ապա իրաւի օրէնքից կ’լինէր արդարութիւնը։

22Բայց գիրքը փակեց ամենքը մեղքի ներքեւ, որ խոստմունքը Յիսուս Քրիստոսի հաւատքիցը տրուի հաւատացողներին։

23Դեռ որ հաւատքը չէր եկած՝ օրէնքի ներքեւ փակուած պահվում էինք այն հաւատքի համար, որ պէտք էր յայտնուէր։

24Ուրեմն օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը, որ հաւատքից արդարանանք։

25Բայց երբոր հաւատքն եկաւ, այլեւս դաստիարակի տակ չենք։

26Որովհետեւ ամենքդ Աստուծոյ որդիք էք Քրիստոս Յիսուսի հաւատքովը։

27Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։

28Այլ եւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ. որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը։

29Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։

le>