1Արդ այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք։
2Ահա ես Պօղոսս ասում եմ ձեզ, որ եթէ թլփատուիք, Քրիստոսը ձեզ օգուտ չի անիլ։
3Եւ դարձեալ վկայում եմ ամեն մարդի համար որ թլփատվում է, թէ նա պարտական է բոլոր օրէնքը կատարելու։
4Խափանուած էք Քրիստոսից դուք, որ օրէնքով էք կամենում արդարանալ. շնորհքիցն ընկած էք։
5Որովհետեւ մենք Հոգով հաւատքիցն ենք սպասում արդարութեան յոյսին։
6Վասնզի Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութինն է մի բան կարող, եւ ոչ անթլփատութիւնը. այլ հաւատքը որ սիրով գործում է։
7Լաւ էիք վազում, ձեզ ո՞վ ետ կանգնեցրեց՝ որ չ’հնազանդիք ճշմարտութեանը։
8Այդ համոզումը նորանից չէ որ կանչեց ձեզ։
9Մի քիչ խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։
10Ես ձեզ վերայ յոյս ունիմ Տէրովը՝ որ ուրիշ բան չէք մտածիլ. եւ ձեզ խռովեցնողը դատապարտութիւն կ’քաշէ ով որ էլ լինի։
11Բայց ես, եղբարք, եթէ տակաւին թլփատութիւն եմ քարոզում, էլ ի՞նչու համար եմ հալածվում. ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է։
12Երանի թէ բոլորովին կտրուէին նորանք որ ձեզ խռովեցնում են։
13Որովհետեւ դուք ազատութեան համար էք կանչուել, եղբարք. միայն թէ ձեր ազատութիւնը պատճառ չ’տայ մարմնին. այլ սիրով ծառայեցէք իրար։
14Որովհետեւ բոլոր օրէնքն այս մէկ խօսքումն է կատարվում. Քո ընկերին քո անձի պէս սիրիր։
15Բայց եթէ իրար կծէք եւ ուտէք, զգուշացէք որ իրարից չ’փճանաք։
16Բայց ասում եմ. Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկութիւնը չէք կատարիլ։
17Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ. Եւ սորանք իրար հակառակ են, որ մի գուցէ այն որ դուք կամենում էք՝ այն անէք։
18Բայց եթէ Հոգուց էք առաջնորդվում, օրէնքի տակ չէք.
19Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն,
20Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ,
21Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. Որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։
22Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն,
23Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չ’կայ։
24Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին։
25Եթէ Հոգով ենք ապրում, Հոգով վարուինք։
26Սնապարծ չ’լինինք իրար գրգռելով, եւ իրար վերայ նախանձելով։