ԳԱՂԱՏԱՑԻՍ 6:1-18 ABA1910 - Bible AI

1Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չ’փորձուիս։

2Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։

3Որովհետեւ եթէ մէկը համարում է թէ մին բան է եւ չէ, նա իր անձը խաբում է։

4Բայց ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ, եւ ոչ թէ ուրիշի վերայ.

5Որ ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ։

6Խօսքին աշակերտողը թող վարդապետին մասնակից անէ ամեն բարի բաներով։

7Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։

8Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ։

9Եւ չ’ձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք։

10Ուրեմն քանի որ ժամանակ ունինք, բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին։

11Տեսէք թէ ինչպիսի գրերով գրեցի ձեզ իմ ձեռովը։

12Որոնք որ կամենում են հաճոյ երեւել մարմնի կողմանէ, նորանք ստիպում են ձեզ՝ որ թլփատուիք. միայն որ Քրիստոսի խաչի համար չ’հալածուին։

13Որովհետեւ այն թլփատուածներն իրանք էլ օրէնքը չեն պահում. Այլ կամենում են որ դուք թլփատուիք, որ ձեր մարմնովը պարծենան։

14Սակայն ինձ քաւ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչովն. որ նորանով աշխարհքն ինձ համար խաչուած է, եւ ես էլ աշխարհքին։

15Որովհետեւ Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութիւնը մի բան է, եւ ոչ անթլփատութիւնը, բայց նոր արարածը։

16Եւ այն ամենն որ այս կանոնի համեմատ են վարվում, խաղաղութիւն լինի նորանց վերայ եւ ողորմութիւն, եւ Աստուծոյ Իսրայէլին վերայ։

17Սորանից յետոյ թող մէկը չ’աշխատեցնէ ինձ. որ ես կրում եմ Տէր Յիսուսի վէրքի նշաններն իմ մարմնի մէջ։

18Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եղբարք, ձեր հոգու հետ լինի. Ամէն։

le>