1Եւ աստուածավախ մարդիկ Ստեփաննոսին վեր առան՝ եւ մեծ սուգ արին նորա վերայ։
2Բայց Սօղոսը վնաս էր տալիս եկեղեցուն. Եւ տանից տուն էր մտնում, եւ մարդկանց եւ կանանց քաշում մատնում էր բանտի մէջ։
3Իսկ ցրուածները ման էին գալիս՝ խօսքն աւետարանելով։
4Եւ Փիլիպպոսն իջաւ Սամարիայի մի քաղաքը՝ եւ Քրիստոսին քարոզում էր նորանց։
5Ժողովուրդներն էլ միաբան ականջ էին դնում Փիլիպպոսի խօսածներին, լսելով եւ տեսնելով այն նշաններն, որ անում էր։
6Որովհետեւ պիղծ ոգիներ ունեցողների շատերից, մեծաձայն աղաղակելով դուրս էին գալիս։
7Եւ շատ անդամալոյծներ եւ կաղեր բժշկվում էին։
8Եւ մեծ ուրախութիւն եղաւ այն քաղաքումը։ Եւ մի մարդ՝ անունը Սիմօն, առաջուց այն քաղաքումը մոգութիւն էր անում, եւ Սամարացիների ազգին ապշեցնում էր. Ասելով թէ ինքը մի մեծ բան է։
9Որին ամենքն էլ՝ փոքրից մինչեւ մեծը մտիկ էին անում, եւ ասում թէ Սա է Աստուծոյ այն մեծ զօրութիւնը։
10Եւ մտիկ էին անում նորան. Որովհետեւ շատ ժամանակ մոգութիւններով ապշեցրել էր նորանց։
11Բայց երբոր հաւատացին Փիլիպպոսին, որ աւետարանում էր Աստուծոյ արքայութեան եւ Յիսուսի Քրիստոսի անունի բաները, ամենքն էլ մկրտվում էին՝ թէ մարդիկ եւ թէ կանայք։
12Եւ Սիմօնն ինքն էլ հաւատաց, եւ երբ որ մկրտուեցաւ՝ միշտ Փիլիպպոսի հետ էր. Եւ տեսնելով այն նշանները եւ մեծ մեծ զօրութիւնները, որ լինում էին, զարմանում էր։
13Երբոր Երուսաղէմ լինող առաքեալները լսեցին, թէ Սամարիան Աստուծոյ խօսքը ընդունեց, Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեցին նորանց մօտ։
14Որոնք իջան եւ աղօթք արին նորանց վերայ, որ Սուրբ Հոգին առնեն.
15Որովհետեւ դեռ նորանցից ոչ մէկի վերայ չէր իջել. Միայն Տէր Յիսուսի անունովը մկրտուած էին։
16Այն ժամանակ ձեռքերը դրին նորանց վերայ, եւ նորանք ընդունում էին Սուրբ Հոգին։
17Սիմօնն երբոր տեսաւ՝ թէ առաքեալների ձեռք դնելովը՝ Սուրբ Հոգին տրվում է, փող բերաւ նորանց եւ ասեց.
18Ինձ էլ տուէք այս իշխանութիւնն, որ ում վերայ ձեռք դնեմ՝ Սուրբ Հոգին առնէ։
19Պետրոսն էլ ասեց նորան. Քո արծաթը քեզ հետ կորչի. Որովհետեւ դու կարծեցիր, թէ Աստուծոյ պարգեւը փողով կ’առնուի։
20Դու բաժին եւ վիճակ չ’ունիս այդ բանումը. Որովհետեւ քո սիրտը ուղիղ չէ Աստուծոյ առաջին։
21Արդ ապաշխարիր քո այդ չարութիւնիցը՝ եւ Աստուծուն աղաչիր, որ թերեւս թողուի քեզ քո սրտի չար խորհուրդը։
22Որովհետեւ տեսնում եմ քեզ՝ որ դառն մաղձի եւ անիրաւութեան կապանքի մէջ ես։
23Սիմօնն էլ պատասխանեց եւ ասեց. Դուք ինձ համար աղօթք արէք Տիրոջը, որ ինձ վերայ մի բան չ’գայ նորանցից, որ դուք ասեցիք։
24Եւ նորանք վկայութիւն տալով եւ Տիրոջ խօսքը խօսելով, ետ դառան Երուսաղէմ. Եւ Սամարացիների շատ գիւղերի մէջ աւետարանում էին։
25Եւ Տիրոջ հրեշտակը խօսեց Փիլիպպոսի հետ եւ ասեց. Վեր կաց եւ գնա հարաւային կողմը՝ այն ճանապարհը, որ Երուսաղէմիցն իջնում է Գազա, որ անապատ է։
26Եւ նա վեր կացաւ գնաց. Եւ ահա մի Եթէովպացի մարդ, Եթէովպացիների Կանթակա թագուհու ներքինի մի իշխանը, որ նորա բոլոր գանձի վերայ էր, որ եկել էր Երուսաղէմ երկրպագութիւն անելու.
27Եւ ետ դառնալիս իր կառքումը նստած կարդում էր Եսայիա մարգարէի գիրքը։
28Հոգին էլ Փիլիպպոսին ասեց. Մօտեցիր եւ հասիր այդ կառքին։
29Եւ Փիլիպպոսն առաջ վազելով լսեց որ Եսայիա մարգարէի գիրքն էր կարդում, եւ ասեց. Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ։
30Նա էլ ասեց՝ Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ. Եւ Փիլիպպոսին աղաչեց, որ վեր ելնէ նստէ նորա հետ։
31Եւ գրքի պարունակութիւնն որ կարդում էր՝ այս էր. Ինչպէս ոչխար տարուեցաւ մորթուելու. Եւ ինչպէս գառն իր խուզողի առաջ լուռ կացած՝ այնպէս չէ բանում իր բերանը։
32Նորա խոնարհութիւնովը նորա դատաստանը վեր առնուեցաւ, նորա ցեղն ո՞վ պիտի պատմէ. Որովհետեւ նորա կեանքը երկրիցս վեր է առնվում։
33Եւ ներքինին պատասխանեց Փիլիպպոսին եւ ասեց. Աղաչում եմ քեզ, մարգարէն սա ո՞ւմ համար է ասում. Իրա՞ն համար, թէ մի ուրիշի համար։
34Փիլիպպոսն էլ իր բերանը բացաւ, եւ այս գրքիցը սկսած՝ Յիսուսն աւետարանեց նորան։
35Երբոր ճանապարհումը գնում էին, եկան մի ջրի մօտ. Եւ ներքինին ասեց. Ահա ջուր, ի՞նչ է արգելում ինձ, որ մկրտուիմ։
36Եւ նորան ասեց Փիլիպպոսը. Եթէ բոլոր սրտից հաւատում ես, կարելի է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Հաւատում եմ՝ թէ Աստուծոյ Որդին է Յիսուս Քրիստոսը։
37Եւ հրաման տուաւ որ կառքը կանգնէ. Եւ երկուսն էլ իջան ջուրը՝ Փիլիպպոսը եւ ներքինին, եւ նա մկրտեց նորան։
38Եւ երբոր ջրիցը դուրս եկան, Տիրոջ Հոգին Փիլիպպոսին յափշտակեց, եւ ներքինին այլ եւս չ’տեսաւ նորան. Եւ նա ուրախութեամբ գնում էր իր ճանապարհը։
39Եւ Փիլիպպոսը գտնուեցաւ Ազովտոսումը. Եւ ման գալով աւետարանում էր ամեն քաղաքներին մինչեւ որ եկաւ Կեսարիա։
40Բայց Սօղոսը՝ դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վերայ, քահանայապետի մօտ եկաւ,