ԵԲՐԱՅԵՑԻՍ 2:1-18 ABA1910 - Bible AI

1Նորա համար պէտք է մեզ առաւել եւս ականջ դնենք այն մեր լսած բաներին, որ մի գուցէ պակասուինք։

2Որովհետեւ եթէ հրեշտակների ձեռով խօսած բանը հաստատ եղաւ, եւ ամեն յանցանք եւ անհնազանդութիւն ընդունեց իր արդար պատիժը,

3Ապա մենք ի՞նչպէս կ’պրծնենք, եթէ անհոգ լինենք այսպիսի մեծ փրկութեան համար, որ սկիզբն առաւ խօսուելու Տէրիցը, եւ լսողների ձեռովը մեր միջումը հաստատուեցաւ

4Աստուած էլ միասին վկայեց նշաններով եւ հրաշքներով, եւ կերպ կերպ զօրութիւններով, եւ Սուրբ Հոգու պարգեւներովն ինչպէս ինքը կամեցաւ։

5Որովհետեւ ոչ թէ հրեշտակներին հնազանդ արաւ այն հանդերձեալ աշխարհքը, որի մասին խօսում ենք։

6Մէկը վկայեց մէկ տեղ ասելով. Մարդն ի՞նչ է որ դու յիշես նորան, կամ մարդի որդին որ այցելես նորան։

7Մի քիչ ցած արիր նորան հրեշտակներից փառքով եւ պատիւով պսակեցիր նորան, եւ քո ձեռքի գործերի վերայ կանգնեցիր նորան։

8Ամեն բան հնազանդ արիր նորա ոտների տակ. Որովհետեւ ամենն որ հնազանդեցրեց նորան, ոչինչ չ’թողեց որ հնազանդ չ’լինի նորան. բայց հիմա տակաւին չենք տեսնում թէ ամեն բան հնազանդուած է նորան։

9Բայց հրեշտակներից մի քիչ ցածացած տեսնում ենք Յիսուսին մահի չարչարանքի համար. Փառքով եւ պատիւով պսակուած, որ Աստուծոյ շնորհքովն ամենի համար մահը ճաշակէ։

10Որովհետեւ վայելում էր նորան, որի համար է ամեն բան եւ որով ամեն բան, որ շատ որդիք փառքի մէջ տանելիս՝ նորանց փրկութեան առաջնորդին չարչարանքով կատարէ։

11Որովհետեւ թէ սրբողը, եւ թէ սրբուողները, ամենը մէկիցն են. Եւ այդ պատճառով ամօթ չէ համարում նորանց եղբայր կոչել եւ ասել.

12Կ’պատմեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովրդի մէջ կ’օրհնեմ քեզ.

13Եւ դարձեալ, թէ Ես յոյսս կ’դնեմ նորա վերայ. Եւ դարձեալ. Ահա ես եւ իմ մանուկները որ նորանց Աստուած տուաւ ինձ։

14Արդ որովհետեւ մանկունքն արիւնի եւ մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղաւ նորանց. Որ իր մահովը խափանէ մահի իշխանութիւնն ունեցողին այսինքն սատանային,

15Եւ ազատէ նորանց որ մահի վախովն իրանց բոլոր կեանքի մէջ ծառայութեան մէջ բռնուած էին։

16Որովհետեւ բնաւ հրեշտակների ձեռք չէ տալիս այլ Աբրահամի սերունդին է ձեռք տալիս։

17Ուստի պէտք էր նորան որ բոլորովին եղբայրներին նմանուի. որ ողորմած լինի, եւ հաւատարիմ քահանայապետ աստուածակոյս կողմանէ որ ժողովրդի մեղքերը քաւէ։

18Որովհետեւ ինքը որ չարչարուեցաւ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին։

le>