ԵԲՐԱՅԵՑԻՍ 3:1-19 ABA1910 - Bible AI

1Ուստի, սուրբ եղբարք, երկնաւոր կոչումին մասնակիցք, մտիկ տուէք մեր դաւանութեան Առաքեալին եւ Քահանայապետին՝ Քրիստոս Յիսուսին,

2Որ հաւատարիմ է իրան հաստատողին, ինչպէս Մովսէսն էլ նորա բոլոր տան մէջ։

3Որովհետեւ նա աւելի փառքի արժան եղաւ քան Մովսէսը որքան որ տունիցն աւելի պատիւ ունի նորա շինողը.

4Որովհետեւ ամեն տուն մէկից է շինվում. բայց նա որ ամենն արաւ՝ Աստուած է։

5Եւ Մովսէսը հաւատարիմ է բոլոր տան մէջ ինչպէս ծառայ՝ այն ասուելու բաներին վկայ լինելու համար։

6Բայց Քրիստոսն ինչպէս որդի իր տան վերայ որի տունը մենք ենք, եթէ յոյսի համարձակութիւնը եւ պարծանքը մինչեւ վերջը հաստատ բռնենք։

7Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք,

8Մի խստացնէք ձեր սրտերը ինչպէս բարկանալու ժամանակումն փորձութեան օրը անապատի մէջ.

9Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. Քննեցին ինձ եւ տեսան իմ գործերը քառասուն տարի։

10Նորա համար զզուեցի այն ազգիցը եւ ասեցի. Միշտ մոլորվում են սրտով. Եւ նորանք չ’ճանաչեցին իմ ճանապարհները։

11Այնպէս որ ես երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ։

12Նայեցէք. Եղբարք, մի գուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից,

13Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր. Քանի որ այսօր է ասվում. Որ ձեզանից մէկը չ’խստանայ մեղքի խաբէութիւնովը։

14Որովհետեւ մասնակից եղանք Քրիստոսին, եթէ այն հաստատութեան սկիզբը մինչեւ վերջը պինդ բռնենք,

15Քանի որ ասվում է. Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերն ինչպէս որ բարկացնելու ժամանակումը։

16Որովհետեւ ոմանք որ լսել էին, բարկացրին. Բայց ոչ թէ Եգիպտոսից Մովսէսի միջոցովը բոլոր դուրս եկածները։

17Ումի՞ց զզուեցաւ այն քառասուն տարին. Չէ՞ որ մեղք գործողներիցը. որո՞նց ոսկորներն ընկան անապատի մէջը։

18Եւ որո՞նց երդում արաւ որ իր հանգստի մէջ չ’պիտի մտնեն, եթէ ոչ անհաւատներին։

19Եւ տեսնում ենք որ չ’կարողացան մտնել անհաւատութեան պատճառով։

le>