ԵԲՐԱՅԵՑԻՍ 4:1-16 ABA1910 - Bible AI

1Ուրեմն վախենանք, մի գուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի։

2Որովհետեւ մենք էլ ենք աւետիքն առել ինչպէս եւ նորանք. Բայց նորանց օգուտ չ’բերաւ աւետիքի քարոզութեան խօսքը, որովհետեւ չ’խառնուեցաւ հաւատքի հետ լսողների մէջ։

3Բայց մենք հաւատացեալքս մտնում ենք այն հանգստի մէջ, ինչպէս ասեց թէ Ինչպէս երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ. Թէեւ գործերն աշխարհքի սկզբիցը կատարուած էին։

4Որովհետեւ մէկ տեղ եօթներորդ օրուայ համար այսպէս է ասում. Եւ Աստուած եօթներորդ օրումը հանգիստ առաւ իր բոլոր գործերիցը։

5Եւ այս տեղ դարձեալ ասում է թէ Պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ։

6Արդ որովհետեւ մնում է որ մի քանիսը նորա մէջ մտնեն, եւ նորանք որ առաջուց աւետիքն առան, չ’մտան անհաւատութեան պատճառով.

7Կրկին ուրիշ օր է հաստատում. Այսօր Դաւիթով ասելով այնքան ժամանակներից յետոյ. Ինչպէս որ ասուեցաւ Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերը։

8Որովհետեւ եթէ Յեսուն նորանց հանգստի մէջ էր տարել, նորանից յետոյ ուրիշ օրի համար էլ չէր խօսիլ։

9Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստուծոյ ժողովրդի համար։

10Որովհետեւ նորա հանգիստը մտնողը, ինքն էլ հանգստացաւ իր գործերիցը. Ինչպէս Աստուած էլ իրաններիցը։

11Ուրեմն ջանանք այն հանգստի մէջ մտնելու. որ մի գուցէ մէկը նոյն անհաւատութեան օրինակի պէս ընկնի։

12Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։

13Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը։

14Արդ որովհետեւ մեծ Քահանայապետ ունինք երկինքներովն անցած՝ Աստուծոյ Որդին Յիսուսին, պինդ բռնենք դաւանութիւնը։

15Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։

16Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։

le>