ԵԲՐԱՅԵՑԻՍ 5:1-14 ABA1910 - Bible AI

1Որովհետեւ ամեն քահանայապետ մարդկանցից առնուած մարդկանց համար է դրվում աստուածակոյս բաներում. որ ընծաներ եւ զոհեր մատուցանէ մեղքերի համար։

2Որ նա կարող է կարեկից լինել տգէտներին եւ մոլորուածներին. որ ինքն էլ տկարութիւնով պատուած է։

3Եւ այն պատճառով պէտք է ինչպէս ժողովրդի համար նոյնպէս էլ իր անձի համար պատարագ մատուցանէ մեղքերի համար։

4Եւ ոչ թէ մէկն իր անձի համար պատիւը առնում է. Այլ նա որ Աստուածանից կանչուած է, ինչպէս Ահարօնը։

5Այսպէս էլ Քրիստոսը ոչ թէ ինքն իր անձը փառաւորեց, որ Քահանայապետ լինի. Այլ նա որ ասեց նորան թէ Իմ Որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ։

6Ինչպէս էլ մի ուրիշ տեղ ասում է. Դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգի պէս։

7Նա որ իր մարմնի օրերումը աղօթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից. եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար։

8Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց։

9Եւ երբոր կատարուեցաւ բոլոր իրան հնազանդողների համար յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ.

10Աստուածանից անուանուելով Քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պէս։

11Որի համար շատ բան ունինք ասելու, եւ դժուար է մեկնել, որովհետեւ դուք դանդաղ եղաք լսելիքով։

12Որովհետեւ ժամանակին նայելով պիտի վարդապետ լինէիք. Կրկին կարօտ էք սովորելու թէ ինչ են Աստուծոյ խօսքերի առաջին նշանագիրները, եւ կարօտողներ եղաք կաթի եւ ոչ թէ հաստատ կերակուրի։

13Որովհետեւ ամեն ով որ կաթնակեր է, անհմուտ է արդարութեան խօսքին, որովհետեւ տղայ է։

14Բայց կատարեալների համար է հաստատ կերակուրը. Որոնց զգայարանները վարժողութեամբ կրթուած են բարին եւ չարը զանազանելու։

le>