ԵԶԵԿԻԵԼ 15:1-8 ABA1910 - Bible AI

1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

2Մարդի որդի, ի՞նչ աւելի է որթը միւս ամեն փայտերից, որթի ճիւղը որ անտառի ծառերի մէջ է։

3Մի՞թէ նորանից փայտ կ’առնուի մի բանի գործածելու համար, կամ թէ նորանից մի ցից կ’առնուի՞ նորանից որ եւ է աման կախելու համար։

4Ահա կրակի մէջ է գցվում այրուելու համար. Նորա երկու ծայրերն էլ կ’ուտէ կրակը, եւ մէջը կ’այրուի. Միթէ նա պիտանի՞ է մի բանի։

5Ահա նա ամբողջ եղած ժամանակը մի բանի օգուտ չ’ունի. Ուր մնաց որ կրակը նորան ուտէ, եւ նա այրուած լինի. Մի՞թէ նա էլ մի բանի օգուտ կ’ունենայ։

6Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ինչպէս որ է որթի փայտը անտառի փայտերի մէջ, որ տուել եմ կրակին այրելու համար, նոյնպէս էլ տուի Երուսաղէմի բնակիչները։

7Եւ իմ երեսը պիտի ուղղեմ դէպի նորանց. նորանք մէկ կրակիցը դուրս կ’գան եւ միւս կրակը կ’ուտէ նորանց, եւ դուք կ’իմանաք, թէ ես եմ Տէրը, երբոր երեսս ձեր վերայ ուղղած կ’լինեմ։

8Եւ այս երկիրը ամայի պիտի անեմ, նորանց արած անհաւատարմութեան համար, ասում է Տէր Եհովան։

>