ԵՍԱՅԻԱ 15:1-9 ABA1910 - Bible AI

1Մովաբի պատգամը։ Յիրաւի գիշերով կործանուեցաւ Մովաբի Ար քաղաքը, ամայացաւ. Յիրաւի գիշերով կործանուեցաւ Մովաբի Կիր քաղաքը, ամայացաւ։

2Վեր է գնում տաճարը եւ Դեբոնը՝ այն բարձր տեղերը լաց լինելու համար. Նաբաւի եւ Մեդաբայի վերայ Մովաբը պիտի ողբայ. նորա ամեն գլուխների վերայ կնտութիւն կայ, ամեն մօրուք կտրուած է։

3Նորա փողոցներումը քուրձ են հագել, նորա կտուրներին եւ հրապարակներումը բոլորը ողբում է, վայր են իջնումը լաց լինելով։

4Եւ Եսեբոնն ու Եղէաղէն աղաղակում են, մինչեւ Յասսան լսվում է նորանց ձայնը. Նորա համար Մովաբի սպառազէնները կոծ են անում, նորա սիրտը դողում է։

5Իմ սիրտն աղաղակում է Մովաբի համար. Նորա փախստականները հասել են մինչեւ Սեգովրը՝ մինչեւ Էգլաթ-Շելիշան. Որովհետեւ Ղուիթի զառիվերը լալով պիտի վեր գնան, որովհետեւ Որոնայիմի ճանապարհումը կոտորածի աղաղակով պիտի բղաւեն։

6Նորա համար որ Նեմերիմի ջրերը պիտի աւերուին, որ խոտը չորանալու է, կանաչը՝ վերջանալու, դալար չէ լինելու։

7Նորա համար այն ստացուածքը, որ շինել էին, եւ իրանց պահածը ուռիների ձորն են տանելու։

8Որովհետեւ աղաղակը շրջապատել է Մովաբի սահմանը, նորա ողբը հասնում է մինչեւ Եգլայիմը, եւ մինչեւ Բերելիմը՝ նորա ողբը։

9Որ Դիմոնի ջրերը արիւնով պիտի լցուին, որ Դիմոնի վերայ պիտի բերեմ էլ աւելի՝ այսինքն առիւծին՝ Մովաբի ազատուածների վերայ եւ երկրի մնացորդների վերայ։