ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:1-14 ABA1910 - Bible AI

1Երանի թէ ինձ եղբայր լինէիր՝ մօրս ստինքը ծծած, քեզ դուրսը գտնէի համբուրէի. Ինձ չէին էլ անարգիլ։

2Քեզ կ’տանէի կ’մտցնէի իմ մօր տունը, դու ինձ կ’սովորեցնէիր. Քեզ կ’խմեցնէի իմ հոտաւէտ գինիիցը իմ նռան օշարակից։

3Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը կ’գրկէր ինձ։

4Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, մի զարթեցնէք եւ մի վեր կացնէք իմ սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։

5Սա ո՞վ է որ վեր է գալիս անապատիցը. Կռնած իր սիրողի վերայ։ Քեզ խնձորենիի տակին զարթեցրի. Այնտեղ էր ծնե; քեզ քո մայրը. Այնտեղ էր ծնել քեզ քո ծնողը։

6Ինձ կնիքի պէս դիր սրտիդ վերայ, կնիքի պէս՝ քո բազուկի վերայ. Որովհետեւ մահուան պէս զօրաւոր է սէրը դժոխքի պէս ամուր է նախանձը. Նորա կայծերը բոցավառ կրակի կայծերի պէս են։

7Շատ ջուրերը չեն կարող հանգցնել սէրը, եւ գետերը նորան չեն ընկղմիլ. եթէ մի մարդ իր տան բոլոր կայքը տայ սիրոյ տեղ, անարգելով կ’անարգեն նորան։

8Մենք մի փոքր քոյր ունինք, որ ստինք չ’ունի. Ի՞նչ անենք մեր քրոջը, նորա համար խօսուած օրը։

9Եթէ նա պարիսպ է, նորա վերայ մի արծաթի աշտարակ շինենք. Եւ եթէ նա մի դուռ է, նորան պատենք եղեւնափայտի տախտակով։

10Ես պարիսպ եմ. Եւ իմ ստինքները աշտարակների նման են. Ուրեմն նորա աչքի առաջին կ’լինիմ խաղաղութիւն գտածի պէս։

11Սողոմոնը մի այգի ունէր Բաաղամոնի մէջ. այն այգին տուաւ պահապաններին. Ամեն մէկն իր պտուղովը հազար արծաթ էր բերում։

12Իմ այգին իմ առաջին է. Հազարը քեզ, ով Սողոմոն, եւ երկու հարիւրը նորա պտուղը պահողների համար։

13Ով պարտէզների մէջ նստող, ընկերներդ լսում են ձայնդ, թոյլ տուր ինձ լսել։

14Վազիր, ով իմ սիրական, նման եղիր այծեամին կամ եղնիկների ձագին բուրալի սարերի վերայ։

le>