1Եւ եօթներորդ ամսումն ամսի մէկին սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայական գործ չ’անէք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։
2Եւ Եհովայի համար իբրեւ անուշահոտ ողջակէզ մատուցրէք մէկ զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան անարատ գառներ.
3Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր մէկ զուարակի համար երկու տասանորդ,
4Եւ եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ.
5Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ.
6Բացի ամսամուտի ողջակէզից եւ նորա հացի նուէրից, եւ մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ իրանց թափելու նուէրներից իրանց կանոնովը մատուցանէք անուշահոտ պատարագ Եհովայի համար։
7Եւ այս եօթներորդ ամսի տասին սուրբ ժողով լինի ձեզ համար, եւ ձեր անձերը խոնարհեցնէք, ոչ մի գործ չ’անէք։
8Եւ Եհովային համար իբրեւ անուշահոտ ողջակէզ մատուցրէք մէկ զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան գառներ. նորանք ձեզ համար անարատ լինեն.
9Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր մէկ զուարակի համար երեք տասանորդ, մէկ խոյի համար երկու տասանորդ,
10Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ.
11Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի քաւութեան մեղքի պատարագից եւ մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորանց թափելու նուէրներից։
12Եւ եօթներորդ ամսի տասնեւհինգերորդ օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայական գործ չ’անէք. Եւ եօթը օր Եհովայի համար տօն կատարէք։
13Եւ Եհովայի համար ողջակէզ անուշահոտ պատարագ մատուցանէք տասներեք զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս գառներ. Անարատ լինեն։
14Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր տասնեւերեք զուարակներից ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, եւ երկու խոյերից ամեն մէկ խոյի համար երկու տասանորդ.
15Եւ տասնեւչորս գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ։
16Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրից։
17Եւ երկրորդ օրը տասնեւերկու զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.
18Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակները խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.
19Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրներից։
20Եւ երրորդ օրը տասնեւմէկ զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.
21Եւ նորանց հացի ընծան եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.
22Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ թափելու նուէրից։
23Եւ չորրորդ օրը տասը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.
24նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն.
25Եւ այծերից մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։
26Եւ հինգերորդ օրը ինը զուարակ երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.
27Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.
28Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։
29Եւ վեցերորդ օրը ութը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.
30Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ ըստ օրինի լինեն.
31Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրներից։
32Եւ եօթներորդ օրը եօթը զուարակ, երկու խոյ, մէկ տարեկան տասնեւչորս անարատ գառներ.
33Եւ նորանց հացի նուէրը եւ թափելու նուէրները՝ զուարակների, խոյերի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն.
34Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից, նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։
35Ութերորդ օրը ձեզ համար տօնախմբութիւն լինի, ոչ մի ծառայական գործ չ’անէք։
36Եւ Եհովայի համար մատուցանէք ողջակէզ իբրեւ անուշահոտ պատարագ մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան եօթը անարատ գառներ.
37Եւ նորանց հացի նուէրը եւ նորանց թափելու նուէրները՝ զուարակի խոյի եւ գառների համար, իրանց թիւին համեմատ՝ ըստ օրինի լինեն։
38Եւ մէկ նոխազ մեղքի պատարագ բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից եւ նորա թափելու նուէրից։
39Այս մատուցանէք Եհովային ձեր տօներումը բացի ձեր ուխտերի եւ ձեր կամաւոր ընծաների ողջակէզներից, հացի նուէրներից եւ թափելու նուէրներից եւ խաղաղութեան զոհերից։
40Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի որդկանցը այն ամենը ինչ որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։