ԺՈՂՈՎՈՂ 10:1-20 ABA1910 - Bible AI

1Մեռած ճանճերը գարշահոտ են անում եռացնում իւղագործի իւղը, նոյնպէս եւ մի քիչ յիմարութիւնը աւելի ծանր է լինում իմաստութիւնից եւ փառքից։

2Իմաստունի սիրտն իր աջ կողմին է, եւ յիմարի սիրտն իր ձախ կողմին։

3Որ ճանապարհով էլ որ գնայ յիմարը՝ պակասամիտ է. եւ ամենին կ’ասէ, թէ ինքը յիմար է։

4Եթէ իշխանի բարկութիւնը վեր կենայ քեզ դէմ, քո տեղը չ’ձգես. Որովհետեւ մեղմութիւնը մեծ յանցանքները կ’դադարեցնէ։

5Կայ մի չարիք էլ, որ տեսայ արեգակի տակին, այն սխալմունքի նման, որ դուրս է գալիս իշխանի առաջիցը։

6Յիմարութիւնը դրվում է շատ բարձրերում, իսկ հարուստները ցածումն են նստում։

7Տեսայ ծառաներ՝ ձիերի վերայ. Եւ իշխաններ՝ ծառաների պէս ման գալիս երկրի վերայ։

8Ով որ փոս փորէ, մէջը կ’ընկնի. Եւ ով որ ցանկը քանդէ, օձը կ’կծի նորան։

9Ով որ քարեր տեղահանէ, նորանցով կ’վնասուի. Փայտ կտրողը վտանգի է ենթարկուած նորանից։

10Եթէ կացինը բթացել է, եւ նա չ’սրէ նորա բերանը, այն ժամանակ նա պէտք է ոյժը զօրացնէ, եւ յաջողութեան շահն իմաստութիւնն է։

11Եթէ օձը խայթէ առանց թովելու, ուրեմն օգուտ չ’կայ թովչութիւն ունեցողի համար։

12Իմաստունի բերանի խօսքերը շնորհք են, բայց անմտի շրթունքներն իրան կուլ կ’տան։

13Նորա բերանի խօսքերի սկիզբը յիմարութիւն է. Եւ նորա բերանի վերջը չար խենդութիւն։

14Եւ յիմարը կ’շատացնէ խօսքերը. Մարդս չ’գիտէ թէ ինչ է լինելու. Եւ թէ նորանից յետոյ ինչ է լինելու, ո՞վ կարող է իմացնել նորան։

15Յիմարի աշխատութիւնն իրան կ’յոգնեցնէ, որ չ’գիտէ քաղաքը գնալը։

16Վա՜յ քեզ, երկիր, որ թագաւորդ տղայ է. Եւ որ իշխաններդ առաւօտանց կանուխ ուտում են։

17Երանի՜ քեզ, երկիր, որ թագաւորդ ազնուազարմ է, եւ որ իշխաններդ իր ժամանակին են ուտում ոյժի համար եւ ոչ թէ խնջոյքի համար։

18Շէնքը ծուլութիւններով փուլ կ’գայ, եւ ձեռքերը կախելով՝ տունը կ’կաթէ։

19Հացկերոյթը ուրախանալու համար կ’անեն, եւ գինին կ’զուարթացնէ կեանքը, եւ արծաթը պատասխան է տալիս ամենին։

20Քո մտքումն անգամ մի անիծիր թագաւորին, եւ քո անկողնարանումը մի անիծիր հարուստին. Որովհետեւ երկնքի թռչունը ձայն կ’տանէ. Եւ թեւաւորը խօսքը կ’պատմէ։

e>