ԺՈՂՈՎՈՂ 11:1-10 ABA1910 - Bible AI

1Հացդ թող տուր ջրերի երեսին, որովհետեւ շատ օրերից յետոյ նորան կ’գտնես։

2Բաժին տուր եօթնին եւ ութին էլ, որովհետեւ չ’գիտես թէ ինչ չարիք պիտի լինի երկրի վերայ։

3Եթէ ամպերը լցուին՝ երկրի վերայ անձրեւ կ’տեղան, եւ եթէ մի ծառ դէպի հարաւ ընկնի կամ դէպի հիւսիս, այնտեղը, ուր որ ծառը ընկել է, կ’մնայ։

4Քամիին մտիկ անողը սերմը չի ցանիլ, եւ ամպերին նայողը չի հնձիլ։

5Ինչպէս որ չ’գիտես, թէ որն է քամիի ճանապարհը, ինչպէս են շինվում ոսկորները յղի կնոջ արգանդումը, նոյնպէս եւ չ’գիտես ամենաստեղծ Աստուծոյ գործքը։

6Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու։

7Եւ քաղցր է լոյսը, եւ ախորժելի է աչքին տեսնել արեւը.

8Իրաւ եթէ մարդս շատ տարիներ էլ ապրէ, նորանցում թող ուրախանայ. Բայց թող յիշէ խաւարի օրերը, որ շատ են լինելու. Ամեն ինչ որ պիտի գայ՝ ունայն է։

9Ուրախացիր, երիտասարդ, քո մանկութիւնումը, եւ թող զուարճացնէ քեզ քո սիրտը երիտասարդութեանդ օրերումը. Եւ գնա քո սրտի ճանապարհովը եւ աչքերիդ նայուածքովը. Եւ իմացիր որ սորանց ամենի համար Աստուած քեզ դատաստանի է բերելու։

10Եւ տրտմութիւնը հեռացրու սրտիցդ, եւ դէն արա չարութիւնը մարմնիցդ. որովհետեւ մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն է։

e>