1Եւ Իսրայէլն իր բոլոր ունեցածովը ճանապարհ ելաւ, եւ Բերսաբէէ եկաւ, եւ իր հօր Իսահակի Աստուծոյն զոհեր մատուցրեց։
2Եւ Աստուած գիշերուայ տեսիլքի մէջ խօսեց Իսրայէլի հետ եւ ասեց. Յակոբ՝ Յակոբ. Եւ նա ասեց. Ահա ես։
3Եւ ասեց. Ես եմ Աստուածը քո հօր Աստուածը, մի՛ վախիր Եգիպտոս իջնելու. Որովհետեւ ես քեզ այնտեղ մեծ ազգ եմ շինելու։
4Ես քեզ հետ Եգիպտոս կ’իջնեմ, նաեւ անպատճառ կ’հանեմ, եւ Յովսէփը կ’դնէ իր ձեռքը քո աչքերի վերայ։
5Եւ Յակոբն ելաւ Բերսաբէէիցը. Եւ Իսրայէլի որդիները տարին իրանց հայր Յակոբին եւ իրանց երեխաներին եւ իրանց կանանցը այն կառքերովը, որ Փարաւօնն ուղարկել էր նորան տանելու համար։
6Եւ առին իրանց անասունները եւ իրանց ստացուածքը որ Քանանի երկրումն ստացել էին, Յակոբը եւ իր բոլոր սերունդը իր հետ։
7Իր որդիները եւ իր որդկանց որդիները իր հետ, իր աղջկերքը եւ իր որդկանց աղջկերքը եւ իր բոլոր սերունդը իր հետ Եգիպտոս բերաւ։
8Եւ սորանք են Իսրայէլի որդկանց անունները, որ Եգիպտոս եկան, Յակոբը եւ նորա որդիքը. Յակոբի անդրանիկը Ռուբէն.
9Եւ Ռուբէնի որդիքը Ենովք, եւ Փաղղուս, եւ Եսրոն եւ Քարմի։
10Եւ Շմաւոնի որդիքը Յամուէլ, եւ Յամին, եւ Ոհադ, եւ Յաքին, եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին, Սաւուղ։
11Եւ Ղեւիի որդիքը՝ Գերսոն՝ Կահաթ եւ Մերարի։
12Եւ Յուդայի որդիքը՝ Էր ու Օնան, եւ Սելոմ, եւ Փարէս եւ Զարա. Բայց Էրը եւ Օնանը Քանանի երկրումը մեռան, եւ Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։
13Եւ Իսաքարի որդիքը՝ Թավղա, եւ Փուա, եւ Յոբ եւ Սամրօն։
14Եւ Զաբուղօնի որդիքը՝ Սարէդ եւ Ելօն եւ Յաղել։
15Սորանք են Լիայի որդիքը, որոնց Միջագետումը ծնեց Յակոբի համար, եւ նորա Դինա աղջիկը. Նորա բոլոր որդիները եւ աղջկերքը երեսունեւերեք հոգի էին։
16Եւ Գադի որդիքը Սափոն, եւ Անգի, Սունի, եւ Եսբօն, Էրի եւ Արօտի եւ Արելի։
17Եւ Ասերի որդիքը՝ Յեմնա եւ Յեսուա, եւ Յեսուի, եւ Բարիա, եւ նորանց քոյրը՝ Սարա, եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մաղքիէլ։
18Սորանք են Զեղփայի որդիքը՝ որ Լաբանն իր Լիա աղջկանը տուաւ, եւ նա ծնեց սորանց Յակոբի համար՝ տասնեւվեց հոգի։
19Յակոբի կին Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին։
20Եւ Յովսէփի համար Եգիպտոսի երկրումը Մանասէն եւ Եփրեմը ծնուեցան, որոնց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկ՝ Ասանէթը ծնեց նորա համար։
21Եւ Բենիամինի որդիքը՝ Բաղա եւ Բոքոր, եւ Ասբէլ, Գերա, եւ Նէեման, Էհի, եւ Ռովս, Մուփիմ, եւ Ռոփիմ եւ Արեդ։
22Սորանք են Ռաքէլի որդիքը՝ որոնք ծնուեցան Յակոբի համար, ամենը տասնեւչորս հոգի։
23Եւ Դանի որդիքը Հուսիմ։
24Եւ Նեփթաղիմի որդիքը՝ Յասիէլ, եւ Գունի, եւ Յասիր եւ Սիլլեմ։
25Սորանք են Բաղղայի որդիքը, որ Լաբանն իր աղջկանը տուաւ. Եւ նա Յակոբի համար ծնեց սորանց, ամենը եօթը հոգի։
26Յակոբի հետ Եգիպտոս եկող բոլոր հոգիները, որ նորա երանքից ելած էին բացի Յակոբի որդկանց կանանցից ամենը վաթսունեւվեց հոգի էին։
27Եւ Յովսէփի որդիքը՝ որ Եգիպտոսի մէջ նորա համար ծնուեցան, երկու հոգի էին. Յակոբի տան բոլոր հոգիները որ Եգիպտոս գնացին, եօթանասուն էին։
28Եւ Յուդային ուղարկեց իր առաջին Յովսէփի մօտ, որ Գեսեմը ցոյց տայ նորան. Եւ նորանք եկան Գեսեմի երկիրը։
29Եւ Յովսէփն իր կառքը պատրաստեց, եւ ելաւ իր հայր՝ Իսրայէլին դիմաւորելու համար Գեսեմ գնաց, եւ երբոր նորան երեւեցաւ, նորա պարանոցովն ընկաւ, եւ նորա պարանոցի վերայ բաւական լացաւ։
30Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Հիմա թող մեռնիմ քո երեսը տեսնելուցս յետոյ. Որովհետեւ տակաւին կենդանի ես։
31Եւ Յովսէփն իր եղբայրներին եւ իր հօր տանն ասեց. Վեր գնամ, եւ Փարաւօնին պատմեմ, եւ ասեմ նորան. Իմ եղբայրներն եւ իմ հօր ընտանիքը, որ Քանանի երկրումն էին, ինձ մօտ եկան։
32Եւ այն մարդիկը հովիւներ են, որովհետեւ խաշանց տէր են, եւ իրանց հօտերը եւ իրանց արջառները եւ իրանց բոլոր ունեցածը բերել են։
33Եւ կ’լինի որ, երբ Փարաւօնը ձեզ կանչէ, եւ ասէ. Թէ Ի՞նչ է ձեր արհեստը, ասեցէք.
34Ծառաներդ մեր մանկութիւնից մինչեւ հիմա՝ մենք էլ, մեր հայրերն էլ, խաշանց տէր ենք. Որ Գեսեմի երկրումը բնակուիք. Որովհետեւ ամեն հովիւ Եգիպտացիների առաջին գարշելի է։