ԿՈՂՈՍԱՑԻՍ 3:1-25 ABA1910 - Bible AI

1Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։

2Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները.

3Վասն զի դուք մեռաք՝ եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ։

4Բայց երբոր Քրիստոս՝ մեր կեանքը կ’յայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ կ’յայտնուիք փառքով։

5Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են, պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը, չար ցանկութիւնը, եւ ագահութիւնը որ կռապաշտութիւն է։

6Որոնց համար Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ,

7Որոնց մէջ դուք էլ մի ժամանակ գնացել էք, երբոր կենդանի էիք նորանցում։

8Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։

9Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն իր գործերովը։

10Եւ հագէք նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի պատկերի պէս։

11Ուր ոչ Յոյն կայ եւ ոչ Հրէայ, ոչ թլփատութիւն՝ եւ ոչ անթլփատութիւն, խուժ դուժ, Սկիւթացի, ծառայ, ազատ. բայց Քրիստոսն է ամենը եւ ամենի մէջ։

12Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն.

13Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք.

14Եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան կապն է։

15Եւ Աստուծոյ խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերումը, որի մէջ էլ կանչուեցաք մէկ մարմնով, եւ գոհացող եղէք։

16Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. Իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը։

17Եւ ամեն ինչ որ էլ անէք խօսքով կամ գործով, ամենը Տէր Յիսուսի անունովն արէք, գոհութիւն տալով Աստուծուն եւ Հօրը նորա ձեռովը։

18Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, ինչպէս կ’վայելէ Տէրումը։

19Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, եւ դառն մի լինիք նորանց դէմ։

20Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. Վասն զի այդ հաճոյ է Տիրոջը։

21Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չ’վհատին։

22Ծառաներ, հնազանդ եղէք ամեն բանի մէջ ձեր մարմնաւոր տէրերին ոչ թէ աչքի առաջ ծառայութիւն անելով մարդահաճոյների պէս. Բայց սրտի միամտութեամբ Աստուածանից վախենալով։

23Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց.

24Գիտենալով որ Տէրիցը կ’առնէք ժառանգութեան հատուցումը. վասնզի Տէր Քրիստոսին էք ծառայում։

25Բայց անիրաւը հատուցում կ’ստանայ իր արած անիրաւութեան համար. աչառութիւն չ’կայ։

le>