ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 16:1-21 ABA1910 - Bible AI

1Եւ մեծ ձայն լսեցի տաճարիցը որ ասում էր այն եօթը հրեշտակներին. Գնացէք եւ Աստուծոյ բարկութեան սկաւառակները թափեցէք երկրի վերայ։

2Եւ առաջինը գնաց եւ իր սկաւառակը թափեց երկրի վերայ, եւ չարաչար պալարներ եղան այն մարդկանց վերայ, որ գազանի դրոշմն ունէին եւ նորա պատկերին երկրպագում էին։

3Եւ երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովը, եւ արիւն դառաւ մեռածի արիւնի նման. եւ ամեն կենդանի շունչ սատակեց որ ծովումն էր։

4Եւ երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ եւ արիւն եղաւ։

5Եւ ձայն լսեցի ջրերի հրեշտակիցը որ ասում էր. Արդար ես, Տէր, որ ես եւ էիր եւ սուրբ՝ որ այս դատաստաններն արիր։

6Որովհետեւ սուրբերի եւ մարգարէների արիւնը թափեցին. նորա համար էլ արիւն տուիր նորանց խմելու, որ արժան են։

7Եւ մի ուրիշը լսեցի սեղանիցը որ ասում էր. Այո, Տէր Աստուած Ամենակալ, ճշմարիտ եւ արդար են քո դատաստանները։

8Եւ չորրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց արեգակի վերայ։

9Եւ տրուեցաւ նորան որ մարդկանց խորշակահար անէ կրակով. Եւ խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով եւ հայհոյեցին Աստուծոյ անունին որ այս պատուհասների վերայ իշխանութիւն ունի. եւ չ’ապաշխարեցին որ փառք տան նորան։

10Եւ հինգերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գազանի աթոռի վերայ. եւ նորա թագաւորութիւնը խաւարուած եղաւ. Եւ իրանց լեզուները ծամում էին տանջանքիցը.

11Եւ երկնքի Աստուծուն հայհոյեցին իրանց ցաւերի եւ պալարների պատճառովը. Եւ չ’ապաշխարեցին իրանց գործերիցը։

12Եւ վեցերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց մեծ գետ՝ Եփրատի վերայ, եւ նորա ջուրը ցամաքեց որ արեւելքի թագաւորների ճանապարհը պատրաստուի։

13Եւ տեսայ՝ վիշապի բերանիցը եւ գազանի բերանիցը եւ սուտ մարգարէի բերանիցը երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման։

14Որովհետեւ նորանք դեւերի ոգիք են, որ նշաններ են անում, նորանք գնում են երկրի եւ բովանդակ տիեզերքի թագաւորների մօտ որ նորանց ժողովեն Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար։

15Ահա գալիս եմ գողի նման, երանի նորան որ արթուն է, եւ իր հանդերձները պահում է. որ մերկ ման չ’գայ, եւ նորա ամօթանքը չ’տեսնեն.

16Եւ ժողովեցին նորանց այն տեղ որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում։

17Եւ եօթներորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց օդի վերայ. Եւ մեծ ձայն դուրս եկաւ երկնքի տաճարիցը եւ աթոռիցը որ ասում էր. Եղա՛ւ։

18Եւ եղան ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք, եւ մեծ շարժ եղաւ որ այնպիսի չէր եղած քանի որ մարդիկ երկրի վերայ են՝ այնպիսի մեծ շարժ էր.

19Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին, որ իր ցասման բարկութեան գինու բաժակը նորան տայ։

20Եւ ամեն կղզի փախաւ, եւ սարերը չ’գտնուեցան։

21Եւ երկնքիցը տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վերայ, եւ մարդիկ հայհոյեցին Աստուծուն այն կարկտի հարուածի համար, որ սաստիկ մեծ է նորա պատուհասը։

rticle>