1Եւ երբոր Հասորի Յաբին թագաւորը լսեց, մարդ ուղարկեց Մադօնի Յոբաբ թագաւորի մօտ եւ Սամրօնի թագաւորի մօտ եւ Աքսափի թագաւորի մօտ,
2Եւ այն թագաւորներին մօտ որ հիւսիսային սարերումը եւ Քէնէրէթի հարաւային դաշտումն ու հովիտումն արեւմտեան կողմում Դովրի գաւառներումն էին,
3Այսինքն արեւելեան եւ արեւմտեան Քանանացիների, Ամօրհացիների, Քետացիների, Փերեզացիների եւ լեռնաբնակ Յեբուսացիների մօտ, եւ Հերմօնի տակ Մասփայի երկրումը եղող Խեւացիների մօտ:
4Եւ նորանք դուրս եկան իրանց բոլոր բանակներովը՝ շատ ժողովրդով դուրս եկան ծովի եզերքում եղող աւազի չափ բազմաթիւ, եւ խիստ շատ ձիեր եւ կառքեր: զօրքերի հետ ճամփայ ելան:
5Եւ այս բոլոր թագաւորները միանալով գնացին բանակ տուին Մառօնի ջրի մօտ որ պատերազմեն Իսրայէլի հետ պատերազմեն:
6Եւ Տէրը Յեսուին ասեց. Նորանց երեսիցը մի վախենար, որովհետեւ էգուց այս ժամանակ ես նորանց ամենքին Իսրայէլի առաջին ջարդել կ’տամ, նորանց ձիերը ջլատես եւ նորանց կառքերը կրակով այրես:
7Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր պատերազմական ժողովուրդը յանկարծակի Մառօնի ջրի մօտ նորանց դէմ գնացին եւ նորանց վերայ յարձակուեցան:
8Եւ Տէրը նորանց Իսրայէլի ձեռքը տուաւ, եւ նորանք զարկեցին նորանց, եւ հալածեցին նորանց մինչեւ մեծ Սիդոն եւ Մասրեփօթ-մայիմ, եւ մինչեւ Մասեփայի հովիտը դէպի արեւելք, եւ նորանց զարկեցին մինչեւ որ նորանցից մէկը չ’ազատուեցաւ:
9Եւ Յեսուն նորանց այնպէս արաւ ինչպէս Տէրը իրան ասել էր. նորանց ձիերը ջլատեց եւ նորանց կառքերը կրակով այրեց:
10Եւ Յեսուն այն ժամանակ ետ դառաւ, Հասորն առաւ եւ նորա թագաւորին սրով մեռցրեց, որովհետեւ Հասորն առաջուց այս բոլոր թագաւորութիւնների գլուխն էր:
11Եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեցին, բնաջինջ արին. ոչ մէկ շնչաւոր չ’մնաց. եւ Հասորը կրակով այրեց:
12Եւ այս թագաւորներին առաւ եւ նորանց սուրի բերանով զարկելով բնաջինջ արաւ ինչպէս Տիրոջ ծառայ Մովսէսը պատուիրել էր:
13Բայց այն ամեն քաղաքները, որոնք իրանց հողաբլուրներովը կենում էին, Իսրայէլը չ’այրեց բացի միայն Հասորիցը որ Յեսուն այրեց:
14Եւ այս քաղաքների բոլոր աւարը եւ անասուններն Իսրայէլի որդիքն իրանց համար կողոպտեցին, բայց բոլոր մարդկանցը սուրի բերանով զարկեցին, մինչեւ որ նորանց բնաջինջ արին, ոչ մէկ շնչաւոր չ’թողեցին:
15Ինչպէս Տէրն իր Մովսէս ծառային պատուիրել էր, այնպէս Մովսէս Յեսուին պատուիրեց, եւ Յեսուն էլ այնպէս արաւ, ոչ մի բան զանց չ’արաւ այն ամենից ինչ որ Տէրը Մովսէսին պատուիրել էր:
16Եւ Յեսուն առաւ այս բոլոր երկիրը, լեռնակողմը եւ բոլոր հարաւային կողմը և բոլոր Գոսոմի երկիրը, հովիտն ու դաշտը, եւ Իսրայէլի սարը եւ նորա հովիտը,
17Սէիր վեր գնացող Քալակ սարիցը մինչեւ Հերմոն սարի տակի Լիբանանի հովտումը եղող Բաաղգադ, եւ նորանց բոլոր թագաւորներին բռնեց եւ նորանց զարկեց մեռցրեց:
18Յեսուն այս բոլոր թագաւորների հետ շատ օրեր պատերազմ արաւ:
19Մի քաղաք չ’կար, որ Իսրայէլի որդկանց հետ հաշտութիւն արած լինէր բացի Գաբաւօնի մէջ բնակող Խեւացիներիցը. ամենն էլ պատերազմով առան:
20Որովհետեւ Տէրիցն եղաւ նորանց սիրտը կարծրացնելը, որ պատերազմով Իսրայէլի դէմ դնեն որ նորանց ողորմութիւն չ’լինելով նորանց կորցնէ, որպէսզի բնաջինջ անէ նորանց ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր:
21Եւ Յեսուն այն ժամանակ գնաց, եւ կոտորեց Ենակիմներին սարերիցը՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից եւ Յուդայի բոլոր սարերիցը, եւ Իսրայէլի բոլոր սարերիցը. Յեսուն նորանց իրանց քաղաքներովը մէկտեղ փչացրեց:
22Իսրայէլի որդկանց երկրի մէջ Ենակիմներ չ’մնաց, բայց միայն Գազայի, Գեթի եւ Ասեդոթի մէջ մնացին:
23Եւ Յեսուն բոլոր երկիրն առաւ, բոլորովին ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր, եւ Յեսուն նորան տուաւ Իսրայէլին իբր ժառանգութիւն նորանց ցեղերիաժիննեի համեմատ. եւ երկիրը պատերազմից հանգստացաւ: