1Եւ Յուդայի որդկանց ցեղի վիճակը եղաւ իրանց տոհմերի համեմատ մինչեւ Եդովմայեցիների սահմանը. հարաւային կողմից Սին անապատը հարաւային ծայրումը:
2Եւ նորանց հարաւային սահմանը այս եղաւ, Աղի ծովի ծայրիցն այսինքն հարաւակողմը նայող ծոցիցը,
3Եւ հարաւային կողմիցը դուրս է գալիս Ակրաբիմի զառիվերը եւ անցնում Սին, եւ վեր ելնում հարաւային կողմիցը դէպի Կադէս-բառնեայ անցնում Եսրոն, եւ վեր է ելնում դէպի Ադդար եւ պտոյտ տալիս դէպի Կարկայի կողմը.
4Եւ անցնում Ասեմոնից եւ դուրս գալիս Եգիպտոսի հեղեղատը. եւ այս սահմանը ծովի մէջն է հասնում. սա կ’լինի ձեր հարաւային սահմանը:
5Եւ արեւելեան սահմանը Աղի ծովն է մինչեւ Յորդանանի ծայրը: Եւ հիւսիսային կողմի սահմանը Յորդանանի ծայրումը եղող ծոցիցը.
6Եւ վեր է ելնում այս սահմանը մինչեւ Բեթագղա, եւ անցնում Բեթարաբայի հիւսիսային կողմիցը. եւ այս սահմանը վեր է ելնում մինչեւ Ռուբէնեան Բաանի վէմը.
7Եւ վեր է ելնում այս սահմանը Աքովրի ձորիցը Դաբիր, եւ հիւսիսային կողմիցը դառնում դէպի Գաղգաղա, որ այն ձորի հարաւակողմին եղող Էդովմինի զառիվերի դիմացն է. եւ անցնում է այս սահմանը Ենսամիւսի ջրիցը, եւ հասնում Ռովգելի աղբիւրը.
8Եւ այս սահմանը վեր է ելնում Ենովմի որդիի ձորը` հարաւային կողմիցը Յեբուսի մօտ` այսինքն Երուսաղէմի մօտ, եւ այս սահմանը վեր է ելնում մինչեւ այն սարի գլուխը, որ արեւմտեան կողմից Ենովմի ձորի դիմացն է, եւ հիւսիսային կողմիցը Ռափայնոց ձորի ծայրին է:
9Եւ այս սահմանը հասնում է սարի գլխիցը մինչեւ Նափթովայի ջրի աղբիւրը, եւ դուրս է գալիս Եփրոն սարի քաղաքները. եւ այս սահմանը հասնում է մինչեւ Բաաղա այսինքն Կարիաթարիմ.
10Եւ այս սահմանը շուռ է տալիս Բաաղայիցն արեւմուտքի կողմը դէպի Սէիր սարը, եւ հիւսիսային կողմիցը Յարիմ սարի մօտիցն անցնում, որ դա Քեսաղօնն է. եւ իջնում է Բեթսամիւս, եւ անցնում Թամնա.
11Եւ այս սահմանը դուրս է գալիս Ակկարոնի մօտ դէպի հիւսիս, եւ այս սահմանը հասնում է Սաքարօն եւ անցնում Բաաղա սարիցը, եւ դուրս գալիս Յաբնէլ. եւ այս սահմանը վերջանում է ծովումը:
12Եւ արեւմտեան սահմանը մեծ ծովի եզերքն է: Այս է Յուդայի որդկանց սահմանը շուրջանակի իրանց տոհմերի համեմատ:
13Եւ Յեփոնեան Քաղէբին բաժին տուաւ Յուդայի որդկանց մէջ Ենակի հօր Արբայի քաղաքը այսինքն Քեբրոնը, ինչպէս որ Տէրը Յեսուին հրամայել էր:
14Եւ Քաղէբը հալածեց այնտեղից Ենակի երեք որդիներին` Սէսիին եւ Աքիմանին եւ Թոլմիին` Ենակի որդկանցը.
15Եւ այնտեղից վեր ելաւ գնաց Դաբիրի բնակիչների վերայ. Եւ Դաբիրի անունը առաջուց Կարիաթ-սեփեր էր.
16Եւ Քաղէբն ասեց. Ով որ Կարիաթ-սեփերը զարկէ եւ առնէ, Աքսա աղջիկս նորան կ’տամ կնութեան:
17Եւ Քաղէբի եղբայր Կենեզի որդի Գօթոնիէլն առաւ այն. եւ Քաղէբն իր Աքսա աղջիկը տուաւ նորան կնութեան:
18Եւ երբոր գնում էր, յորդորեց նորան որ իր հօրիցը մէկ ագարակ ուզէ. եւ էշի վերայից վայր իջաւ. եւ Քաղէբը նորան ասեց.
19Ի՞նչ կայ քեզ: Եւ աղջիկն ասեց. Ինձ մի օրհնութիւն տուր. որովհետեւ ինձ մի հարաւային երկիր ես տուել, ինձ ջրի աղբիւրներ էլ տուր, եւ նա նորան տուաւ վերի աղբիւրները եւ ցածի աղբիւրները:
20Այս է Յուդայի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ:
21Եւ Եդովմի սահմանի մօտ հարաւային կողմում Յուդայի որդկանց ցեղի ծայրի քաղաքները սորանք են.
22Կաբեսէէլ, Եդեր, Յագուր, Կինա, Դէմօնա, Ադադա,
23Կադէս, Հասոր, Յեթնան,
24Զիփ, Տէլէմ, Բաալօթ
25Հասոր ադաթա, Կարիօթ, Եսրոն որ է Հասոր,
26Ամամ, Սամա, Մօլադա,
27Ասերգադդա, Եսեմոն, Բեթփաղէթ,
28Ասեր-սուաղ, Բերսաբէէ, Բազիօթիա,
29Բաաղա, Իյիմ, Ասէմ, Էլթուղաթ,
30Քէսիլ, Հօրմա,
31Սիկելակ, Մադմաննա, Սանսաննա,
32Լաբաովթ, Սէլէմ, Ային եւ Ռեմօն. ամենը քսանեւինը քաղաք եւ նորանց գիւղերը:
33Դաշտավայրի մէջ Եսթաւուղ, Սարաա, Ասնա,
34Զանով, Էնգանիմ, Թափուա, Ենայիմ,
35Յերիմութ, Ոդողոմ, Սոքով, Ազեկա,
36Սագարիմ, Ատիթայիմ եւ Գադերա ( եւ Գադերօթայիմ.) տասնեւչորս քաղաք եւ նորանց գիւղերը:
37Սէննան, Ադասա, Մագդաղգադ,
38Դաղաան, Մասփա, Յեկթովէլ,
39Լաքիս, Բազկաթ, Էգղոն, Քաբբօն,
40Լամաս, Քիթլիս,
41Գադերօթ, Բեթդագոն, Նաամա եւ Մակեդա. տասնեւվեց քաղաք եւ նորանց գիւղերը:
42Լեբնա, Եթեր, Ասան,
43Յեփթա, Ասնա, Նեսիբ,
44Կէիլա, Աքեզիբ եւ Մարեսա. ինը քաղաք եւ նորանց գիւղերը:
45Ակկարոն իր գիւղաքաղաքներովը եւ գիւղերովը.
46Ակկարոնից մինչեւ ծովը, Ասեդովթի մօտ բոլորը իրանց գիւղերով.
47Ասեդովթ իր գիւղաքաղաքներովը եւ գիւղերովը, Գազա իր գիւղաքաղաքներովը եւ գիւղերովը մինչեւ Եգիպտոսի հեղեղատը եւ Մեծ ծովը եւ սահմանը:
48Եւ լեռնավայրի վերայ Սամիր, Յաթիր, Սոքով,
49Դաննա, Կարիաթ-սաննա` այսինքն Դաբիր,
50Անաբ, Եսթեմով, Անիմ,
51Գոսոմ, Քօղօն եւ Գեղոն. տասնեւմէկ քաղաք եւ նորանց գիւղերը:
52Երեբ, Դումա, Եսան,
53Յանում, Բեթթափուա, Ափեկա,
54Քամմատա, Կարիաթ-արբա` Քեբրոն եւ Սիովր. ինը քաղաք եւ նորանց գիւղերը:
55Մաոն, Կարմեղոս, Զիփ, Յետտա,
56Յեզրայէլ, Յեկդաամ, Զանով,
57Կային, Գաբաա եւ Թամնա. տասը քաղաք եւ նորանց գիւղերը:
58Աղուղ, Բեթսուր,
59Գեդովր, Մաարաթ, Բեթանովթ եւ Ելթեկոն. վեց քաղաք եւ նորանց գիւղերը:
60Կարիաթ-բաաղ` այսինքն Կարիաթարիմ եւ Ռաբբա. երկու քաղաք եւ նորանց գիւղերը:
61Անապատի մէջ Բեթարաբա, Մադդին, Սեքաքա, Նեբսան,
62Աղի քաղաքը եւ Ենգադդի. վեց քաղաք եւ նորանց գիւղերը:
63Բայց Յուդայի որդիքը չ’կարողացան Երուսաղէմի մէջ բնակող Յեբուսացիներին հալածել. եւ Յեբուսացիները Յուդայի որդկանց հետ բնակվում են Երուսաղէմում մինչեւ այս օրը: