ՀՈՎՆԱՆ 3:1-10 ABA1910 - Bible AI

1Եւ Տիրոջ խօսքը երկրորդ անգամ եղաւ Յովնանին ասելով.

2Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզիր նորա դէմ այն քարոզութիւնը, որ ես քեզ կ’ասեմ.

3Եւ Յովնանը վեր կացաւ ու գնաց Նինուէ Տիրոջ խօսքին համեմատ, եւ Նինուէն մեծ քաղաք էր Աստուծոյ համար՝ երեք օրուայ ճանապարհ։

4Եւ Յովնանը սկսեց քաղաքը մտնել մէկ օրուայ ճանապարհ, եւ քարոզում էր ու ասում. Դեռ քառասուն օր կայ, եւ Նինուէն պիտի կործանուի։

5Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։

6Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ.

7Եւ կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագաւորի եւ նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չ’ճաշակեն, չ’արածեն եւ ջուր չ’խմեն.

8Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը։

9Ով գիտէ, գուցէ Աստուած ետ դառնայ եւ զղջայ, եւ ետ դառնայ իր սաստիկ բարկութիւնիցը ու մենք չ’կորչենք։

10Եւ Աստուած տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չ’արաւ։