ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 13:1-14 ABA1910 - Bible AI

1Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. Եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած։

2Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում. Եւ հակառակողներն իրանց անձերին դատաստան կ’ընդունին։

3Որովհետեւ իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի. Կամենո՞ւմ ես որ իշխանութիւնիցը չ’վախենաս, բարին գործիր, եւ նորանից գովասանք կ’ընդունիս։

4Որովհետեւ սպասաւոր է նա Աստուծոյ քեզ համար դէպի բարին. Ապա եթէ չարը գործես՝ վախեցիր. Որովհետեւ զուր տեղը սուրը չէ կրում. Որովհետեւ նա սպասաւոր է Աստուծոյ՝ վրէժխնդիր բարկութիւն բերելու չարը գործողի համար։

5Վասնորոյ պէտք է հնազանդ լինել՝ ոչ միայն բարկութեան համար, այլ խղճմտանքի համար էլ։

6Սորա համար հարկ էլ էք վճարում. Որովհետեւ նորանք սպասաւորներ են Աստուծոյ որ իսկ այս բանին հոգ են տանում։

7Ուրեմն ամենին վճարեցէք եղած պարտքը. Ում որ հարկ պարտ էք՝ հարկը, ում որ մաքս՝ մաքսը, ում որ վախ՝ վախը, ում որ պատիւ՝ պատիւը։

8Ոչ ովի ոչինչ պարտական չ’մնաք՝ բացի իրար սիրելուց. որովհետեւ ընկերին սիրողը՝ օրէնքը կատարել է։

9Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։

10Սէրն իր ընկերին չար չի անիլ. Ուրեմն օրէնքի լրումը սէրն է։

11Եւ այս արէք իմանալով ժամանակը. Որ ժամ է արդէն քնիցն զարթնել. Որովհետեւ հիմա մեզ աւելի մօտ է փրկութիւնը՝ քան թէ այն ժամանակ՝ որ հաւատացինք։

12Գիշերն անցաւ գնաց, եւ ցերեկը մօտեցել է. ուրեմն դէն գցենք խաւարի գործերը, եւ հագնենք լոյսի զէնքերը։

13Ինչպէս ցերեկումը՝ պարկեշտութեամբ ման գանք. ոչ թէ անառակութիւններով եւ արբեցութիւններով եւ խառն անկողիններով եւ պղծութիւններով, ոչ հակառակութիւնով եւ ոչ նախանձով։

14Բայց Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն։

icle>