1Որովհետեւ ահա գալիս է այն օրը, որ վառուած է թոնիրի պէս, եւ բոլոր գոռոզներն ու չարագործները յարդի պէս են լինելու. Եւ նորանց պէտք է այրէ այն եկող օրը, ասում է Զօրաց Տէրը, որ նորանց համար արմատ եւ ոստ պիտի չ’թողէ։
2Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում էք, պիտի ծագէ արդարութեան արեգակը, եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ, եւ դուք դուրս պիտի գաք ու ոստնէք գոմի պարարտ որթերի պէս։
3Եւ պիտի կոխ տաք ամբարիշտներին, որովհետեւ նորանք մոխիր պիտի դառնան ձեր ոտների թաթերի տակ այն օրը, որ ես կ’անեմ, ասում է Զօրաց Տէրը։
4Յիշեցէք իմ ծառայ Մովսէսի օրէնքը, որ նորան պատուիրեցի Քորեբի վերայ բոլոր Իսրայէլի մասին, կանոններ եւ իրաւունքներ։
5Ահա ես կ’ուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ.
6Եւ նա պիտի դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը. Որ մի գուցէ ես գամ եւ երկիրը զարկեմ անէծքով։