ՄԱՏԹԵՈՍ 12:1-50 ABA1910 - Bible AI

1Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։

2Այն ժամանակ Յիսուսը շաբաթ օրը գնաց արտերի միջովը, եւ նորա աշակերտները սովեցին, եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։

3Եւ երբոր Փարիսեցիները տեսան, նորան ասեցին. Ահա քո աշակերտներն անում են ինչ որ արժան չէ շաբաթ օրն անել։

4Նա էլ ասեց նորանց. Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արաւ Դաւիթը, երբոր ինքը սովեց եւ նորա հետ լինողներն էլ.

5Ինչպէս Աստուծոյ տունը մտաւ եւ առաջաւորութեան հացը կերաւ, որ օրինաւոր չէր նորան ուտել, եւ ոչ էլ նորա հետ լինողներին, բայց միայն քահանաներին։

6Կամ չէ՞ք կարդացել օրէնքումը, որ քահանաները շաբաթ օրերումն տաճարի մէջ շաբաթը պղծում են, եւ անմեղ են։

7Բայց ես ասում եմ ձեզ՝ որ տաճարիցն էլ մեծն է այստեղ։

8Բայց եթէ գիտէիք՝ ի՛նչ է «Ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ.» դուք չէիք դատապարտիլ անմեղներին։

9Որովհետեւ մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։

10Եւ Յիսուսը այն տեղից գնաց՝ եկաւ նորանց ժողովարանը։

11Եւ ահա մի մարդ կար՝ ձեռքը չորացած. Նորան հարցրին եւ ասեցին թէ Շաբաթ օրը արժա՞ն է բժշկութիւն անել, որ նորանից չարախօսեն։

12Եւ նա ասեց նորանց. Ո՞վ կ’լինի ձեզանից այն մարդը, որ մէկ ոչխար ունենայ, եւ եթէ նա շաբաթ օրը ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնիլ նորան եւ վեր հանիլ։

13Ապա ո՞րքան առաւել է մարդը ոչխարից. Ապա ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել։

14Այն ժամանակ ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց, եւ նա ողջ եղաւ ինչպէս միւսը։

15Բայց Փարիսեցիները դուրս գնացին եւ նորա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորցնեն նորան։

16Եւ Յիսուսն իմանալով՝ հեռացաւ այն տեղից, եւ շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից. Եւ նա նորանց ամենին բժշկեց։

17Եւ նորանց սաստեց՝ որ նորան յայտնի չ’անեն.

18Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը որ ասում է.

19Ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, եւ իմ սիրելին՝ որին իմ անձը հաւանել է. Իմ Հոգին նորա վերայ կ’դնեմ, եւ նա հեթանոսներին իրաւունք կ’պատմէ։

20Նա ոչ կ’հակառակէ, եւ ոչ կ’աղաղակէ, եւ ոչ էլ հրապարակների մէջ մէկը նորա ձայնը կ’լսէ։

21Ջախջախուած եղէգը չի փշրիլ, եւ հանգչող պատրոյգը չի հանգցնիլ մինչեւ որ դատաստանը յաղթութեան հանէ։

22Եւ հեթանոսները յոյս կ’դնեն նորա անունին։

23Այն ժամանակը մի կոյր եւ համր դիւահար բերուեցաւ նորա մօտ, եւ նա նորան բժշկեց. Այնպէս որ կոյրը եւ համրը խօսեց էլ տեսաւ էլ։

24Եւ բոլոր ժողովուրդները զարմացան եւ ասում էին. Մի՞թէ սա է Դաւիթի որդին.

25Բայց Փարիսեցիները լսելով ասեցին. Դա դեւերն ուրիշ բանով չէ հանում, բայց միայն դեւերի իշխան Բէեղզեբուղի ձեռովը։

26Եւ Յիսուսը նորանց խորհուրդներն իմանալով, ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դէմ բաժանուած է՝ չի մնալ։

27Եւ թէ որ սատանան սատանային հանում է, իր դէմ բաժանուեցաւ. Էլ ի՞նչպէս նորա թագաւորութիւնը կ’կենայ։

28Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերը, ձեր որդիքն ի՞նչով են հանում. Սորա համար նորանք կ’լինին ձեր դատաւորները։

29Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովն եմ հանում դեւերը, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։

30Կամ ի՞նչպէս մէկը կարող է զօրաւոր մարդի տունը մտնել՝ եւ նորա կարասիները յափշտակել. Եթէ առաջ չ’կապէ այն զօրաւորին, եւ յետոյ նորա տունը կ’յափշտակէ։

31Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է. Եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։

32Սորա համար ասում եմ ձեզ. Ամեն մեղք եւ հայհոյանք կ’թողուի մարդկանց, բայց Հոգիին դէմ հայհոյանքը չի թողուիլ մարդկանց։

33Եւ ո՛վ որ մարդի Որդիին դէմ բան ասէ՝ կ’թողուի նորան. Բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ասէ, նորան չի թողուիլ ոչ այս աշխարհքումը եւ ոչ գալու աշխարհքումը։

34Կամ ծառը բարի արէք՝ եւ նորա պտուղն էլ բարի, կամ ծառը չար արէք՝ եւ նորա պտուղն էլ չար. Որովհետեւ ծառը պտղիցը կ’ճանաչուի։

35Իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս կարող էք բարի խօսել՝ որ չար էք. Որովհետեւ սրտի աւելացածիցը կ’խօսի բերանը։

36Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարիքները կ’հանէ, եւ չար մարդը չար գանձիցը չար բաներ կ’հանէ։

37Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։

38Որովհետեւ քո խօսքիցը կ’արդարանաս, եւ քո խօսքիցը կ’դատապարտուիս։

39Այն ժամանակ դպիրներիցը եւ Փարիսեցիներիցը ոմանք պատասխան տուին եւ ասեցին. Վարդապետ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել։

40Նա էլ պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Չար եւ շնացող ազգը նշան է ուզում, եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։

41Որովհետեւ ինչպէս Յովնանը երեք օր եւ երեք գիշեր կէտի փորումն էր, այնպէս մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կ’լինի։

42Նինուէացի մարդիկը վեր կ’կենան դատաստանումը այս ազգի հետ, եւ կ’դատապարտեն սորան. որ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. Եւ ահա Յովնանիցը մեծն է այստեղ։

43Հարաւի թագուհին վեր կ’կենայ դատաստանումը այս ազգի հետ, եւ կ’դատապարտէ սորան. Որ երկրի ծայրերից եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու. Եւ ահա Սողոմոնիցն էլ մեծն է այստեղ։

44Եւ երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդից, անջուր տեղերում ման է գալիս հանգիստ խնդրելով, եւ չէ գտնում։

45Այն ժամանակ ասում է, Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ, եւ գալիս է նորան գտնում է պարապ, սրբուած եւ յարդարուած։

46Այն ժամանակ գնում է իրանից էլ աւելի չար եօթն ուրիշ ոգիներ է առնում իր հետ, եւ մտնում բնակվում է այնտեղ. Եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը. Այսպէս կ’լինի եւ այս չար ազգին։

47Եւ նա տակաւին ժողովուրդների հետ խօսելիս, ահա նորա մայրը եւ նորա եղբայրները դուրսը կանգնած՝ ուզում էին նորա հետ խօսել։

48Եւ մէկն ասեց նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը կանգնած՝ ուզում են քեզ հետ խօսել։

49Նա էլ պատասխան տուաւ իրան ասողին եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը, եւ ո՞վ են իմ եղբայրները։

50Եւ իր ձեռքը դէպի իր աշակերտները մեկնելով ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները։

e>