1Եւ այն տեղ շատ զօրութիւններ չ’արաւ նորանց անհաւատութեան պատճառովը։
2Այն ժամանակը Հերովդէս չորրորդապետը Յիսուսի համբաւը լսեց.
3Եւ ասեց իր ծառաներին. Նա Յովհաննէս Մկրտիչն է. Նա մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։
4Որովհետեւ Հերովդէսը բռնեց Յովհաննէսին, կապեց նորան եւ բանտի մէջ դրաւ՝ իր եղբայր՝ Փիլիպպոսի կնոջ Հերովդիայի համար։
5Որովհետեւ Յովհաննէսը նորան ասում էր, թէ Արժան չէ քեզ, որ դու դորան ունենաս։
6Եւ ուզում էր նորան սպանել, բայց ժողովրդիցը վախենում էր, որովհետեւ նորան ընդունում էին ինչպէս մարգարէ։
7Եւ երբոր Հերովդէսի ծննդեան օրն եղաւ, Հերովդիայի աղջիկը հանդէսի մէջ պարեց՝ եւ հաճոյ թուեցաւ Հերովդէսին։
8Ապա նա էլ երդումով խոստացաւ նորան տալ ինչ որ ուզէ։
9Նա էլ առաջ իր մօրից խրատ առնելով՝ ասեց. Տուր այստեղ սկուտեղի վերայ Յովհաննէս Մկրտչի գլուխը։
10Եւ թագաւորը տրտմեցաւ, բայց իր երդումների եւ իր հետ նստողների համար հրամայեց որ տրուի։
11Եւ ուղարկեց բանտումը գլխատեց Յովհաննէսին։
12Եւ նորա գլուխը բերին սկուտեղի վերայ եւ տուին աղջկանը. Եւ նա տարաւ իր մօրը։
13Եւ նորա աշակերտներն եկան՝ մարմինը վեր առան եւ թաղեցին նորան. Եւ եկան պատմեցին Յիսուսին։
14Եւ Յիսուսը լսելով այնտեղից նաւով գնաց առանձին մի անապատ տեղ։ Եւ ժողովուրդներն երբոր լսեցին, այն քաղաքներից ոտով գնացին նորա ետեւից։
15Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ, շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ բժշկեց նորանց հիւանդներին։
16Եւ երբոր իրիկուն եղավ, աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Տեղս անապատ է, եւ ժամանակն արդէն անցել է. Ժողովուրդներն արձակիր որ գնան գիւղերն իրանց համար կերակուր առնեն։
17Յիսուսն էլ ասեց նորանց. Պէտք չէ որ գնան, դուք տուէք նորանց ուտել։
18Նորանք էլ ասեցին նորան. Մենք այստեղ բան չ’ունինք, բայց միայն հինգ հաց եւ երկու ձուկ։
19Նա էլ ասեց. Նորանք այստեղ բերէք ինձ մօտ։
20Եւ հրամայեց որ ժողովուրդները խոտերի վերայ նստեն. Եւ հինգ հացը եւ երկու ձուկն առաւ՝ դէպի երկինքը նայեց՝ օրհնեց, եւ կտրեց, հացերը տուաւ աշակերտներին, եւ աշակերտները ժողովուրդներին։
21Եւ ամենքը կերան եւ կշտացան, եւ կտորների աւելացածը տասներկու քթոց լիքը վեր առան։
22Եւ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին բացի կանանցից եւ երեխաներից։
23Եւ Յիսուսը շուտով իր աշակերտներին ստիպեց, որ նաւը մտնեն եւ իրանից առաջ անցնեն այն կողմը, մինչեւ որ ինքն այն ժողովուրդներին արձակէ։
24Եւ երբոր ժողովուրդներին արձակեց, վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու. Եւ երբոր իրիկուն եղաւ, միայն ինքն էր այնտեղ։
25Բայց նաւն արդէն ծովի մէջ տեղն էր եւ ալէկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր։
26Եւ գիշերի չորրորդ պահին Յիսուսը ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ։
27Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթուեցան եւ ասեցին, թէ աչքի երեւոյթ բան է, եւ վախից աղաղակեցին։
28Եւ Յիսուսը շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք։
29Եւ Պետրոսը պատասխան տուաւ նորան եւ ասեց, Տէ՛ր, եթէ դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ։
30Նա էլ ասեց, Եկ։ Եւ Պետրոսը նաւիցը իջնելով ջրերի վերայովը գնաց, որ գայ Յիսուսի մօտ։
31Եւ տեսնելով որ քամին սաստիկ է, վախեցաւ, եւ երբոր սկսեց ընկղմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէ՛ր, փրկիր ինձ։
32Եւ շուտով Յիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց եւ ասեց նորան. Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր։
33Եւ երբոր նաւը մտան, քամին հանդարտեց։
34Եւ նաւի մէջ լինողները մօտ գալով նորան երկրպագեցին եւ ասեցին. Ճշմարիտ՝ դու Աստուծոյ Որդին ես։
35Եւ միւս կողմն անցնելով եկան Գեննեսարէթի երկիրը։
36Եւ այնտեղի մարդիկը նորան ճանաչելով, ուղարկեցին բոլոր շրջակայքը եւ ամեն հիւանդները նորա մօտ բերին։