1Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. Եւ նորանք որ դիպան, փրկուեցան։
2Այն ժամանակ Երուսաղէմացի դպիրները եւ Փարիսեցիները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին.
3Ի՞նչու համար քո աշակերտները ծերերի աւանդութիւնը զանց են անում , որովհետեւ իրանց ձեռքերը չեն լուանում, երբոր հաց են ուտում։
4Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Ապա դուք ի՞նչու էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար։
5Որովհետեւ Աստուած պատուիրեց եւ ասեց. Պատուիր քո հօրը եւ մօրը։
6Եւ իր հօրը կամ մօրը բամբասողը մահով մեռնի։
7Բայց դուք ասում էք. Թէ Ո՛վ որ հօրը կամ մօրը ասէ՝ պատարագ է այն որ ինձանից պիտի շահուէիր, նա թող չ’պատուէ իր հօրը եւ իր մօրը։ Եւ ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք։
8Կեղծաւորներ, լաւ մարգարէացաւ ձեր մասին Եսայիան ասելով.
9Այս ժողովուրդը իրան բերանովն է մօտենում ինձ, եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած ջոկուած է։
10Զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետութիւններ սովորեցնելով, որ մարդկանց պատուէրներ են։
11Եւ ժողովուրդներն իրան մօտ կանչելով, ասեց նորանց. Լսեցէք եւ իմացէք.
12Ոչ թէ բերանը մտնողն է պղծում մարդին, այլ բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին։
13Այն ժամանակ նորա աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Գիտե՞ս որ Փարիսեցիներն այն խօսքը լսելով գայթակղուեցին։
14Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չ’տնկեց, կ’պոկուի։
15Թոյլ տուէք նորանց. կոյր առաջնորդներ են կոյրերի, եւ երբոր կոյրը կոյրին առաջնորդէ, երկուսն էլ փոսի մեջ կ’ընկնեն։
16Պետրոսը նորան պատասխան տուաւ եւ ասեց. Այս առակը մեկնիր մեզ։
17Յիսուսն էլ ասեց. Դո՞ւք էլ տակաւին անխելք էք։
18Տակաւին չէ՞ք հասկանում, թէ ամեն ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում եւ արտաքնոցն է գցվում։
19Բայց բերանիցը դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս, եւ նորանք են մարդին պղծում։
20Որովհետեւ սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ։
21Սորանք են մարդին պղծողը, բայց անլուայ ձեռքով ուտելը մարդին չէ պղծում։
22Եւ Յիսուսը այնտեղից դուրս եկաւ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը։
23Եւ ահա մի Քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նորան եւ ասում. Ողորմիր ինձ, Տէ՛ր, Դաւիթի Որդի, իմ աղջիկը չարաչար դիւահարվում է։
24Եւ նա նորան մէկ խօսք պատասխան չ’տուաւ. Եւ նորա աշակերտները մօտ գալով աղաչում էին նորան եւ ասում. Արձակիր դորան, որովհետեւ մեր ետեւիցն աղաղակում է։
25Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ես չեմ ուղարկուել՝ եթէ ոչ Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։
26Այն կինն էլ եկաւ՝ նորան երկրպագում էր եւ ասում. Տէ՛ր, օգնիր ինձ։
27Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։
28Նա էլ ասեց. Այո, Տէր, սակայն շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում։
29Այն ժամանակ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Ով կին, մեծ է քո հաւատքը. Քեզ լինի ինչպէս ուզում ես. Եւ նորա աղջիկը բժշկուեց նոյն ժամիցը։
30Եւ Յիսուսը այնտեղից գնալով Գալիլեայի ծովի մօտ եկաւ, եւ վեր ելաւ սարը՝ այնտեղ նստեց։
31Եւ շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց։
32Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս. Եւ փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն։
33Եւ Յիսուսը իր աշակերտները մօտը կանչելով ասեց. Գութս շարժում է այս ժողովրդի վերայ, որովհետեւ արդէն երեք օր է իմ մօտս են եւ բան չ’ունին որ ուտեն. Եւ նորանց չեմ ուզում սոված ճանապարհ գցել, մի գուցէ նուաղեն ճանապարհումը։
34Եւ նորա աշակերտները նորան ասեցին. Ո՞րտեղից է մեզ այս անապատումը այնչափ հաց, որ այդքան ժողովուրդը կշտացնենք։
35Եւ Յիսուսը նորանց ասեց. Քա՞նի հաց ունիք. Նորանք էլ ասեցին, Եօթը, եւ մի քանի փոքր ձկներ։
36Եւ նա հրամայեց ժողովրդին, որ գետնի վերայ նստեն։
37Եւ այն եօթն հացը եւ ձկներն առաւ, գոհացաւ, կտրեց եւ իր աշակերտներին տուաւ, եւ աշակերտները ժողովրդին։
38Եւ ամենքը կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ լիքը վեր առան։
39Եւ ուտողները չորս հազար մարդիկ էին՝ կանանցից եւ երեխաներից ջոկ։