1Եւ երբոր շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբի մայրը Մարիամը եւ Սաղովմէն խունկեր առան, որ գան նորան օծեն։
2Եւ միաշաբաթի առաւօտանց շատ կանուխ արեգակը ծագելիս գալիս են գերեզմանը։
3Եւ իրար ասում էին. Ո՞վ կ’թաւալեցնէ քարը մեզ համար գերեզմանի դռնիցը։
4Եւ նայեցան տեսան, որ քարը գերեզմանիցը հեռու էր թաւալած, որովհետեւ շատ մեծ էր։
5Եւ երբոր գերեզմանը մտան, մի երիտասարդ տեսան՝ աջ կողմը նստած՝ սպիտակ պատմուճան հագած. Եւ շատ զարհուրեցին։
6Եւ նա ասեց նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին։
7Բայց գնացէք, նորա աշակերտներին եւ Պետրոսին ասեցէք, թէ Նա ձեզանից առաջ կ’գնայ Գալիլեա. Այնտեղ կ’տեսնէք նորան ինչպէս նա ձեզ ասեց։
8Եւ շուտով դուրս եկան փախան գերեզմանիցը, եւ նորանք դողով եւ սարսափով բռնուած էին, եւ ոչ ոքի ոչինչ չ’ասեցին. Որովհետեւ վախենում էին։
9Եւ Յիսուսը երբոր յարութիւն առաւ՝ միաշաբաթի առաւօտանց առաջ երեւեցաւ Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել։
10Եւ նա գնաց պատմեց նորա հետ լինողներին, որ սուգ էին անում եւ լաց լինում։
11Նորանք էլ լսելով, թէ կենդանի է, եւ երեւեցաւ նորան, չհաւատացին։
12Սորանից յետոյ ուրիշ կերպարանքով երեւեցաւ նորանցից երկուսին, որ ման գալով յանդն էին գնում։
13Նորանք էլ գնացին այն միւսներին պատմեցին, բայց նորանց էլ չ’հաւատացին։
14Վերջը երբոր այն տասնեւմէկը սեղան էին նստած, նորանց երեւեցաւ եւ նորանց անհաւատութիւնը եւ քարասրտութիւնը յանդիմանեց, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին յարութիւն առած։
15Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։
16Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։
17Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն.
18Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։
19Արդ Տէրը նորանց հետ խօսելուց յետոյ, երկինքը համբարձաւ, Աստուծոյ աջ կողմը նստեց։
20Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։