ՅՈԲ 11:1-20 ABA1910 - Bible AI

1Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.

2Մի՞թէ շատ խօսքերին պատասխան չի լինիլ, կամ լեզուանի մարդը պիտի արդա՞ր դուրս գայ.

3Քո բարբաջանքնե՞րը պիտի մարդկանց լռեցնեն, եւ դու ծաղրես, եւ յանդիմանող չ’լինի՞։

4Որ ասում ես. Իմ խրատը մաքուր է. Եւ իստակ եմ քո աչքի առաջին։

5Սակայն երանի՜ թէ Աստուած խօսէր, եւ իր շրթունքը բանար քեզ հետ.

6Եւ քեզ իմաստութեան գաղտնիքը յայտնէր, որ կրկնապատիկ էր վայելուչը. Ուրեմն իմացիր որ Աստուած մոռանում է քո անօրէնութեան մէկ մասը։

7Կարո՞ղ ես Աստուծոյ խորհուրդը գտնել. Կամ Ամենակարողի էութեանը հասնի՞լ։

8Նա երկնքի բարձրութիւնն ունի, ի՞նչ կ’անես դու. Դժոխքից խոր է նա, ի՞նչ կ’հասկանաս։

9նորա չափը երկրից երկայն է, եւ լայն է ծովիցը։

10Եթէ նա անց կենայ եւ բռնէ, եւ դատի ժողովէ, ո՞վ նորան ետ կ’պահէ.

11Որովհետեւ նա ճանաչում է խաբեբայ մարդկանց, եւ տեսնում է անօրէնութիւն, եւ ուշը չէ դարձնում։

12Բայց փուճ մարդը մտածում է մեծամեծ, եւ մի վայրի էշի ձագն էլ է իբրեւ մարդ ծնվում։

13Եթէ դու ուղղես քո սիրտը, եւ ձեռքերդ դէպի նորան տարածես,

14Թէ որ ձեռքումդ անօրէնութիւն կայ, նորան հեռացրու, եւ քո վրաններումը անզգամութիւն թող չ’բնակուէ։

15Ահա այն ժամանակ կ’բարձրացնես երեսդ անարատ եւ հաստատ կ’լինիս եւ չես վախենալ։

16Որովհետեւ թշուառութիւնը կ’մոռանաս, անցած ջրերի պէս միտքդ կ’գայ.

17Եւ կեանքը կէսօրից պայծառ կ’կանգնէ, խաւարուի էլ՝ առաւօտեան պէս պիտի լինի։

18Եւ դու ապահով կ’լինիս, որովհետեւ յոյս կայ. Եւ խորը կ’մտնես՝ ապահով կ’քնես.

19Եւ կ’պառկես, ու վախեցնող չի լինիլ. Եւ շատերը քեզ կ’աղաչեն։

20Բայց ամբարիշտների աչքերը պիտի նուաղին, եւ ապաստանը պիտի կորչէ նորանցից, եւ նորանց յոյսը հոգեվարքի է։

ՀԱԸ
div>