1Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով։
2Ծաղկի պէս ծլում է եւ թօթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում.
3Մանաւանդ մի այսպիսու վերայ էլ բանում ես աչքերդ, եւ ինձ տանում ես դատաստան քեզ հետ։
4Երանի՜ թէ մէկ մաքուրը յառաջ գար անմաքուրից՝՝. Բայց ոչ մէկն էլ չ’կայ։
5Որովհետեւ նորա օրերը որոշուած են, նորա ամիսների թիւը քեզ մօտ է, սահման ես դրել նորա համար, եւ նա չի անցնիլ.
6Ուրեմն երեսդ դարձրու նորանից որ հանգչէ, մինչեւ որ վարձկանի պէս լրացնէ իր օրը։
7Որովհետեւ ծառն էլ տակաւին յոյս ունի. Եթէ կտրուի, դարձեալ կ’ծլի, եւ նորա ճիւղերը չեն պակասիլ։
8Թէեւ նորա արմատը հողումը ծերացած լինի, եւ նորա բունը մեռած լինի փոշիի մէջ.
9Եւ ջրի հոտիցը էլի կ’ծաղկի եւ ճիւղեր կ’արձակէ նոր տնկուածի պէս։
10Բայց մարդս մեռնում է ընկնում, եւ մարդս վախճանվում է, եւ ո՞ւր է։
11Ջուրերը ծովակիցը հոսում են, եւ գետը ցամաքում չորանում է.
12Այնպէս էլ մարդս պառկում է եւ վեր չէ կենում. մինչեւ երկինքն՝ էլ չ’լինի, վեր չեն կենալ, եւ իրանց քնիցը չեն զարթնել։
13Երանի՜ թէ ինձ դժոխքումը ծածկէիր, թաքցնէիր մինչեւ քո բարկութեան անցնելը, ինձ սահման որոշէիր եւ յետոյ ինձ յիշէիր։
14Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ. Պատերազմիս բոլոր օրերը սպասելու եմ, մինչեւ որ իմ նորոգուիլը գայ։
15Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կ’հաճէիր քո ձեռքի գործին։
16Որովհետեւ դու հիմա հաշվում ես իմ քայլերը. Իմ մեղքը չե՞ս զննում։
17Կնքուած է ծրարի մէջ իմ մեղքը, եւ դու աւելացրել ես մեղք իմ մեղքի վերայ։
18Եւ մինչեւ անգամ սարը ընկնում փշրվում է, եւ ապառաժը փոխվում է իր տեղիցը,
19Ջուրերը մաշեցնում են քարերը, նորա հոսանքները ողողում են երկրի հողը. Բայց դու մարդիս յոյսը փչացնում ես։
20Դու նորան յաղթահարում ես իսպառ. Եւ նա գնում է, նորա դէմքը փոխելով, բաց ես թողում նորան։
21Նորա որդիքը պատիւ ունին՝ նա չ’գիտէ. Կամ անարգ են՝ նա նորանց չէ տեսնում։
22Միայն նորա վերայի մարմինն է ցաւում, եւ նորա հոգին՝ նորանում տրտմում։