ՅՈԲ 20:1-29 ABA1910 - Bible AI

1Եւ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.

2Սորա համար իմ խորհրդածութիւնները ինձ պատասխանել են տալիս, եւ այդ պատճառով շտապում եմ ինձանում։

3Ինձ խայտառակող խրատ եմ լսում, բայց հոգին իմ գիտութիւնիցն ինձ պատասխանել է տալիս։

4Սա գիտե՞ս դու, որ յաւիտենից ի վեր է, երկրիս վերայ մարդ դրուելուց ի վեր,

5Որ անզգամների ցնծութիւնը կարճ կ’լինի, եւ կեղծաւորի ուրախութիւնը՝ մէկ վայրկեան:

6Թէեւ նորա փառքը մինչև երկինքը բարձրանայ, եւ նորա գլուխը դպչէ ամպին.

7Իր աղբին պէս պիտի յաւիտեան ոչնչանայ, նորան տեսնողները պիտի ասեն. Ու՞ր է նա:

8Երազի պէս պիտի թռչի, եւ չի գտնուիլ. եւ պիտի քշուի գիշերուան ցնորքի պէս:

9Նորան տեսնող աչքը այլ եւս նորան չի տեսնիլ, եւ նորա տեղը նորան չի նայիլ միւսանգամ:

10Նորա որդիքը պիտի աղքատներիցը խնդրեն, եւ նորա ձեռքերը ետ պիտի տան նորա կարողութիւնը:

11Նորա ոսկորները լիքը էլ լինին երիտասարդութեամբը, դարձեալ նորա հետ միասին պիտի հողումը պառկեն:

12Եթէ չարութիւնը քաղցր է նորա բերանումը, եթէ նա թաքցրեց իր լեզուի տակին,

13Եթէ նորան խնայեց և թող չ’տուաւ, եւ իր քիմքումը ետ պահեց նորան,

14Կերակուրը կ’փոխուի նորա աղիքներումը, քարբի լեղի կայ նորա ներսումը:

15Նա հարստութիւն կուլ տուած էլ լինի, պիտի ետ փսխէ, նորա փորիցը Աստուած դուրս պիտի հանէ այն:

16Նա քարբի թոյնը պիտի ծծէ, իժի լեզուն պիտի սպանէ նորան:

17Նա պիտի չ’տեսնէ վտակները, մեղրի ու կոգիի հեղեղների գետերը:

18Աշխատածը նա ետ պիտի դարձնէ, եւ պիտի կուլ չ’տայ. հարստութեանը չափ կ’լինի նորա վճարածը, եւ չի ուրախանալ:

19Որովհետեւ ճնշեց թողեց աղքատներին, տունը յափշտակեց. բայց պիտի չ’շինէ նորան:

20Որովհետեւ նա իր ներսումը խաղաղութիւնը չէր ճանաչում, ուրեմն իր ցանկացածովը պիտի չ’ազատուի:

21Նորա ուտելուցը բան չ’պրծաւ, դորա համար նորա ստացուածքը պիտի չ’տեւէ:

22Առատութեան լիքը ժամանակը նա պիտի նեղուի, ամեն թշուառի ձեռքը նորա վերայ պիտի գայ:

23Պիտի լինի որ նա իր փորը կշտացրած ժամանակը՝ Նա իր բարկութիւնը կ’ուղարկէ նորա վերայ, եւ անձրեւի պէս կ’թափէ նորա վերայ՝ նա ուտելիս:

24Նա կ’փախչէ երկաթի զէնքից, բայց պղնձի աղեղը նորա կ’խոցէ:

25Կ’քաշէ աղեղը, եւ դուրս կ’գայ նորա մարմնիցը, եւ փայլուն տէգը նորա մաղձիցը. նա պիտի գնայ, արհաւիրքը նորա վերայ:

26Ամեն խաւարը թաքցրուած է նորա խորերումը, կրակը պիտի լափէ նորան առանց փչուելու, չարիք պիտի հասնէ նորա վրանումը մնացողին:

27Երկինքը պիտի նորա յանցանքը յայտնէ, եւ երկիրն էլ պիտի ընդդիմանայ նորան:

28Նորա տան եկամուտը պիտի գերի գնայ. նա թափուող ջրերի պէս պիտի լինի Նորա բարկութեան օրերումը:

29Սա է ամբարիշտ մարդի բաժինն իր Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից որոշուած է նորան:

ՀԱԸ
div>