ՅՈԲ 23:1-17 ABA1910 - Bible AI

1Եւ Յոբը պատասխանելով ասեց.

2Այսօր էլ դառն է գանգատս, հարուածս ծանր է իմ հառաչանքիցը։

3Երանի՜ թէ գիտենայի թէ նորան ինչպէս գտնեմ. Կ’գնայի մինչեւ նորա աթոռը։

4Կ’տարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կ’լցնէի։

5Կ’գիտենայի այն խօսքերը որ պիտի պատասխանէր. Եւ կ’իմանայի թէ ինձ ինչ կ’ասէր։

6Մի՞թէ ոյժի շատութեամբը կ’վիճէր ինձ հետ. Ոչ. Այլ Նա ինձ ուշադրութիւն կ’անէր։

7Այնտեղ ուղիղը վիճաբանում է նորա հետ. Եւ ես յաւիտեան կ’ազատուէի իմ Դատաւորիցը։

8Ահա գնում եմ դէպի արեւելք, եւ նա չ’կայ. Եւ դէպի արեւմուտք՝ եւ նորան չեմ նշմարում։

9Դէպի հիւսիս՝ իր գործողութիւնումը, եւ չեմ գիտում. Հարաւումն է ծածկվում, եւ ես նորան չեմ տեսնում։

10Սակայն նա գիտէ իմ ճանապարհը. ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կ’գամ։

11Նորա քայլումը պինդ է իմ ոտքը, նորա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորուել։

12Նորա շրթունքների պատուիրանքներից չեմ շեղուել, իմ կանոնիցն աւելի պահեցի նորա բերանի խօսքերը։

13Բայց նա մէկ մտքի վերայ է, ո՞վ նորան կ’դարձնէ. Եւ սրտին ուզածն անում է։

14Այսպէս նա կ’կատարէ ինձ համար սահմանուածը. Եւ սորանց նման շատ բաներ կան նորա մօտ։

15Նորա համար նորա ներկայութիւնիցը զարհուրում եմ, մտածելիս վախենում եմ նորանից։

16Եւ Աստուած թուլացնում է սիրտս, եւ Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։

17Որովհետեւ ես չ’փչացայ խաւարիցն առաջ, եւ իմ առաջին չ’ծածկեց մութը։

ՀԱԸ
div>