1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2Ի՜նչ օգնեցիր տկարին. Զօրացրի՜ր ոյժ չ’ունեցողի բազուկը։
3Ի՜նչ խրատ տուիր իմաստուն չ’եղողին, եւ մե՜ծ իմաստութիւն սովորեցրիր։
4Ո՞ւմ ասեցիր այդ խօսքերը, եւ որի՞ շունչը դուրս եկաւ քեզանից։
5Ուրուականք բռնվում են երկունքից, տակի ջրերն եւ նորանց բնակիչներն էլ։
6Մերկ է դժոխքը Նորա առաջին, եւ կորուստը ծածկոց չ’ունի։
7Նա տարածում է հիւսիսը պարապի վերայ, եւ երկիրը կախում է ոչնչի վերայ.
8Ծրարում է ջրերը ամպերի մէջ. Եւ ամպը չէ պատառվում նորանց տակին։
9Նա բռնել է իր աթոռի երեսը, իր ամպը տարածել նորա վերայ։
10Սահման է գծել ջրերի երեսին մինչեւ լոյսի ծայրը խաւարի հետ։
11Երկնքի սիւները սասանում են, եւ սարսափում են նորա սպառնալիքիցը։
12Իր զօրութեամբը շփոթում է ծովը եւ իր գիտութեամբը ջարդում է ամբարտաւանին։
13Նորա հոգիովը երկինքը զարդարանք է, նորա ձեռքը կազմել է փախչող Վիշապին։
14Ահա սորանք են նորա ճանապարհների ծայրերը, եւ ի՞նչ չնչին բան է նորա վերայ լսուածը, եւ ո՞վ կարող է իմանալ նորա զօրութեան որոտումը։