ՅՈԲ 27:1-23 ABA1910 - Bible AI

1Եւ Յոբը շարունակեց իր առակը յառաջ տանել եւ ասեց.

2Կենդանի է իմ իրաւունքը մերժող Աստուածը, եւ իմ հոգին դառնացնող Ամենակարողը.

3Որ քանի որ տակաւին շունչս ինձանում է, եւ Աստուծոյ հոգին կայ իմ ռնգացը մէջ,

4Իմ շրթունքները անիրաւութիւն պիտի չ’խօսեն, եւ լեզուս պիտի նենգութիւն չ’խորհէ։

5Քաւ լիցի ինձ որ ձեզ արդարացնեմ, մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը։

6Արդարութիւնս բռնել եմ պինդ, եւ բաց չեմ թողուլ, իմ խիղճն ինձ չէ տանջում օրերիցս մէկին համար էլ։

7Ամբարշտի պէս լինի իմ թշնամին, եւ իմ հակառակորդը անզգամի պէս։

8Վասն զի ի՞նչ է կեղծաւորի յոյսը, (թէեւ հարուստ էլ լինի,) երբոր Աստուած հանէ նորա հոգին։

9Մի՞թէ նորա աղաղակը կ’լսէ Աստուած, երբոր նորա վերայ նեղութիւն գայ։

10Կամ թէ նա Ամենակարողովը ուրախանալո՞ւ է. Ամեն ժամանակ կարո՞ղ է կանչել Աստուծուն։

11Սովորեցնեմ ձեզ Աստուծոյ ձեռքինը. Ամենակարողի մօտ եղածը չեմ ծածկելու։

12Ահա դուք ամենքդ էլ տեսաք, եւ ի՞նչու այդպէս ունայն ունայնաբանութիւն էք անում։

13Ահաւասիկ անզգամ մարդի բաժինը Աստուծոյ մօտ, եւ բռնաւորների ժառանգութիւնը, որ առնում են Ամենակարողից։

14Եթէ շատանում են նորա որդիքը, սուրի համար է. Եւ նորա զաւակունքը պիտի չ’կշտանան հացով։

15Նորա մնացորդները մահի մէջ պիտի թաղուին, եւ նորա որբեւայրիները չի պիտի լան։

16Եթէ նա հողի պէս արծաթ դիզելու լինի, եւ ցեխին չափ հանդերձ պատրաստէ,

17Նա կ’պատրաստէ, բայց արդարը կ’հագնէ, եւ անմեղը պիտի ստանայ արծաթը իբրեւ բաժին։

18Նա ցեցի պէս շինում է իր տունը, եւ այն խրճիթի նման, որ այգիի պահապանն է շինում։

19Հարուստ կ’պառկէ, բայց միւսանգամ չի անիլ՝՝. Աչքերը կ’բանայ, եւ էլ նա չէ։

20Արհաւիրքը ջրերի պէս կ’հասնէ նորան. Գիշերը փոթորիկը պիտի գողանայ նորան։

21Արեւելեան քամին նորան վեր կ’առնէ, որ նա գնայ. Եւ փոթորիկով նորան կ’թռցնէ իր տեղիցը։

22Կ’գցէ նորա վերայ եւ նորան չի խնայիլ Աստուած. Նորա ձեռքիցը նա կ’փախչէ այստեղ այնտեղ։

23Նորա վերայ ծափ կ’տան, եւ կ’սուլեն նորան իր տեղիցը։

ՀԱԸ
div>