1Եւ այս երեք մարդիկը դադարեցին Յոբին պատասխան տալուց, որովհետեւ նա իր աչքին արդար էր։
2Եւ Ռամի ցեղից Բուզացի Բարաքիէլի որդի՝ Եղիուսի բարկութիւնը բորբոքուեց. Նորա բարկութիւնը բորբոքուեց Յոբի վերայ՝ իր անձն Աստուածանից արդարացնելու համար։
3Եւ իր երեք ընկերների դէմ էլ բորբոքուեց նորա բարկութիւնը, նորա համար որ պատասխան չ’գտան, եւ Յոբին յանցաւոր էին անում։
4Եւ Եղիուսն սպասել էր Յոբի խօսելուն, որովհետեւ նորանք հասակով նորանից ծեր էին։
5Բայց երբոր Եղիուսը տեսաւ, որ այն երեք մարդկանց բերանումը պատասխան չ’կար, այն ժամանակ բորբոքուեց նորա բարկութիւնը։
6Եւ Բուզացի Բարաքիէլի որդի Եղիուսը պատասխանելով ասեց. Ես հասակով փոքր եմ, իսկ դուք ալեւորներ էք. Նորա համար ես ետ կացի եւ վախեցի իմ գիտութիւնը ձեզ յայտնելու։
7Ասեցի. Թող տարիքը խօսեն, եւ տարիների շատութիւնը իմաստութիւն հասկացնեն։
8Բայց մարդիս միջինը հոգին է, եւ Ամենակարողի շունչն է նորանց հանճար տալիս։
9Մեծերը չեն իմաստունը, եւ ծերերը չեն դատաստան հասկացողը։
10Նորա համար ասեցի. Ինձ մտիկ արա, որ գիտեցածս ես էլ պատմեմ։
11Ահա ես սպասել եմ ձեր խօսքերին, ականջ եմ դրել ձեր հասկացողութեանը, մինչեւ որ քննեցիք խօսքերը։
12Եւ երբոր ուշադրութեամբ ձեզ մտիկ էի անում, ահա Յոբին յանդիմանող չ’կար ձեզանից, որ պատասխանէր նորա ասածներին։
13Միայն թէ չ’ասէք՝ թէ Իմաստութիւն գտանք. Աստուած կ’յաղթէ նորան, ոչ թէ մարդ։
14Եւ նա ինձ դէմ չ’շարեց իր խօսքերը, ես էլ ձեր խօսքերովը չեմ պատասխանելու իրան։
15Նորանք ապշեցին, այլեւս չ’պատասխանեցին, խօսքերը հեռացան նորանցից։
16Եւ ես սպասել եմ մինչեւ որ էլ չեն խօսում, մինչեւ որ կանգնել են եւ էլ չեն պատասխանում։
17Ես էլ եմ խօսելու իմ բաժինը, գիտեցածս ես էլ ասեմ։
18Որովհետեւ լիքն եմ խօսքերով, ներսիս հոգին նեղում է ինձ։
19Ահա որովայնս չ’բացուած գինիի նման է. Նոր տկերի պէս, որ տրաքվում են։
20Ասեմ որ հանգստանամ. Շրթունքներս բանամ եւ պատասխանեմ.
21Ոչ ոքի երեսպաշտութիւն չ’անեմ, եւ ոչ մէկի չ’շողոքորթեմ.
22Որովհետեւ ես շողոքորթել չ’գիտեմ. Շուտով կ’վերացնէր ինձ իմ Արարիչը։