ՅՈԲ 35:1-16 ABA1910 - Bible AI

1Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.

2Սա դու իրաւո՞ւնք ես համարում, որ ասում ես. Իմ արդարութիւնն աւելի է Աստուածանից։

3Որովհետեւ ասեցիր. Թէ Քեզ ի՞նչ օգուտ ունի, եւ ի՞նչ աւելի շահ կայ սորանից քան թէ մեղանչելուց.

4Ես քեզ խօսք կ’պատասխանեմ, եւ քո ընկերներին քեզ հետ։

5Նայիր երկնքին եւ տես, եւ դիտիր ամպերը որ քեզանից բարձր են.

6Եթէ դու մեղանչես, նորա դէմ ի՞նչ արած կ’լինիս. Եւ քո անօրէնութիւնները որ շատանան, նորան ի՞նչ կ’անես։

7Կամ եթէ արդար լինիս, ի՞նչ կ’տաս նորան. Կամ նա ի՞նչ կ’առնէ քո ձեռքիցը։

8Քեզ նման մարդին կ’ներգործէ քո ամբարշտութիւնը, եւ մարդի զաւակին՝ քո արդարութիւնը։

9Հարստահարութիւնների շատութիւնից կ’աղաղակեն, կ’բողոքեն մեծամեծների բազուկիցը։

10Բայց մէկը չէ ասում. Ո՞ւր է ինձ ստեղծող Աստուածը, նա որ գիշերը երգեր է տալիս.

11Որ մեզ երկրի անասուններից աւելի գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն է անում։

12Այնտեղ աղաղակում են, բայց նա չէ պատասխանում՝ չարերի հպարտութեան պատճառով։

13Յիրաւի Աստուած ունայնութեան չի լսիլ, եւ Ամենակարողը նորան մտիկ չի անիլ։

14Թէպէտեւ դու ասում ես, թէ Նորան չես տեսնում. Սակայն դատաստան կայ նորա առաջին, յուսա Նորան։

15Բայց հիմա որ նորա բարկութիւնը մի չնչին բան է արել, եւ չէ իմացել շատ անօրէնութիւնը,

16Յոբը դարձեալ զուր տեղն է բանում իր բերանը. Առանց հասկացողութեան խօսքեր է շատացնում։

ՀԱԸ
div>