ՅՈԲ 4:1-21 ABA1910 - Bible AI

1Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.

2Թէ որ փորձենք քեզ մէկ խօսք ասելու, կ’դժուարանա՞ս. Եւ ո՞վ է կարող ինքն իրան զսպել որ չ’խօսէ։

3Ահա դու շատերին ես խրատել, եւ տկար ձեռքերը՝ զօրացրել։

4Սասանողին կանգնեցրել են քո խօսքերը, եւ ծռած ծունկերը դուն կազդուրել ես։

5Բայց հիմա որ քեզ է պատահել, դժուարանում ես. Քեզ դիպաւ, եւ դու վրդովում ես։

6Մի՞թէ քո երկիւղածութիւնը չէ քո յոյսը, եւ քո ճանապարհների կատարելութիւնը՝ քո ակնկալութիւնը։

7Յիշիր, թէ ո՞ր անմեղն է կորել. Եւ ո՞րտեղ են արդարները բնաջինջ եղել։

8Ինչպէս որ տեսայ անօրէնութիւն հերկողները եւ անիրաւութիւն սերմանողները նոյնն են հնձում։

9Աստուծոյ շունչիցը կորչում են, եւ նորա բարկութեան ոգուցը՝ փչանում։

10Առիւծին մռնչիւնը եւ գոռացող առիւծի ձայնը կտրուեցաւ, եւ կորիւնների ատամները կորան։

11Առիւծը կորչում է առանց որսի, եւ մատակ առիւծի կորիւնները ցրուվում են։

12Եւ գաղտուգողի մէկ խօսք ասուեցաւ ինձ, եւ իմ ականջը նորանից մի շշունչ առաւ.

13Գիշերուայ երեւակայութիւնների մտայուզութիւնների ժամանակին, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս.

14Երկիւղ պատահեց ինձ եւ դողում, եւ շարժեց իմ բոլոր ոսկերքը.

15Առաջովս մի ոգի էլ անցաւ, մարմնիս մազերը քստմնեցան։

16Նա կանգնեց, եւ ես չ’ճանաչեցի նորա կերպարանքը, մի երեւոյթ կար աչքիս առաջին, սօսափիւն եղաւ եւ ես մի ձայն լսեցի, թէ

17Մի՞թէ մարդը Աստուածանից արդար է, կամ մի այր՝ իր Արարչիցը մաքո՞ւր։

18Ահա, Նա իր ծառաներին չէ հաւատում, եւ իր հրեշտակների վերայ պակասութիւն է գտնում.

19Ո՞ւր մնացին կաւեղէն տներում բնակողները, որոնց հիմունքը փոշիի մէջ է, և որոնք ջարդվում են ցեցի նման։

20Առաւօտից մինչեւ երեկոյ փշրվում են, առանց մէկի ուշադրութեան կորչում են յաւիտեան։

21Ահա նորանց լարը կ’կտրուի՝՝, և նորանք կ’մեռնեն, այն էլ ոչ իմաստութեամբ։

ՀԱԸ
iv>