1Եւ Եհովան Յոբին պատասխանելով ասեց.
2Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞յ խրատել նորան. Աստուծուն յանդիմանողը թող պատասխանէ։
3Եւ Յոբը պատասխանեց Եհովային եւ ասեց.
4Ահա ես նուաստ եմ, ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։
5Մէկ խօսել եմ, այլ եւս չեմ պատասխանիլ. Եւ միւսանգամ էլ, եւ չեմ կրկնիլ։
6Եւ Եհովան պատասխան տուաւ փոթորկից Յոբին եւ ասեց.
7Հիմա մէջքդ գօտեպնդիր քաջազունի պէս, որ քեզ հարցնեմ, եւ դու ինձ իմացրու,
8Յիրաւի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ յանցաւո՞ր անես, որպէս զի դու արդարանաս։
9Կամ թէ բազո՞ւկ ունիս Աստուծոյ նման, եւ կարո՞ղ ես ձայնովդ նորա պէս որոտալ։
10Մէկ զարդարուիր փառքով ու մեծութիւնով, եւ պայծառութիւն ու շքեղութիւն հագիր.
11Թափիր բարկութեանդ եռանդը, եւ մտիկ տուր ամեն հպարտին, եւ խոնարհեցրու նորան.
12Մտիկ տուր ամեն հպարտին, նուաճիր նորան, եւ խորտակիր ամբարիշտներին իրանց տեղը.
13Թաղիր նորանց միասին հողի մէջը, և նորանց երեսները կապիր ծածկոցով.
14Այն ժամանակ ես էլ քեզ կ’գովեմ, որ քո աջ ձեռքը քեզ օգնում է։
15Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում.
16Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։
17Նա ծռում է իր ազգին եղեւինի նման, նորա ազդրերի ջիղերը հիւսուած են։
18Նորա ոսկորները պղնձի խողովակներ են, նորա ոսկորները երկաթի նիգեր են։
19Նա Աստուծոյ գործերի գլխաւորն է. Նորա Արարիչը կ’մօտեցնէ նորան իր սուրը։
20Որովհետեւ սարերը նորա համար կերակուր են բերում, եւ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ.
21Ստուերախիտ ծառերի տակին է նա պառկում՝ եղէգների շուքումը եւ ճահիճներում.
22նորան ծածկում են ստուերախիտ ծառերի հովանիները, նորան պատում են հեղեղատների ուռիները։
23Ահա գետը վարարելիս նա չէ վրդովվում. Ապահով է նա եթէ Յորդանանն էլ յորդէ դէպի նորա բերանը։
24Նորա աչքի առաջին նա կ’բռնուի՞, որոգայթի լարերով կարելի՞ է ծակել նորա քիթը։