ՅՈԲ 5:1-27 ABA1910 - Bible AI

1Աղէ կանչիր, արդեօք քեզ պատասխանող կա՞յ. Եւ սուրբերից դէպի որի՞ն պիտի դառնաս։

2Իրաւ՝ յիմարին սպանում է բարկութիւնը. Եւ նախանձը մեռցնում է անմիտին.

3Ես տեսել եմ որ յիմարն արմատացած էր, բայց շուտով անիծել եմ նորա բնակութիւնը։

4Հեռու էին նորա որդիքը փրկութիւնից, եւ ջարդուեցան դռան մէջ, ու փրկող չ’կար.

5Որի հունձքը սովածն է ուտում, եւ փուշերի միջիցն էլ յափշտակում նորան, ու ծարաւները կուլ են՝՝ տալիս նորանց ստացուածքը։

6Որովհետեւ հողից չարիք չի դուրս գալ, եւ գետնից թշուառութիւն չի բղխիլ։

7Ապա մարդս թշուառութեան համար է ծնուած, ինչպէս որ կրակի կայծերը բարձրանում են թռչելով։

8Սակայն ես Աստուծոյ մօտ կ’դառնայի, եւ Աստուծուն կ’յանձնէի իմ գործը,

9Որ մեծամեծ բաներ է գործում եւ անքննելի սքանչելիքներ, որոնց թիւ չ’կայ։

10Նա անձրեւ է տալիս երկրի երեսին, ու դաշտերի վերայ՝ ջուրեր ուղարկում,

11Ցածերին բարձրութեան մէջ դնելու համար, որպէս զի սգաւորները բարձրանան ազատուեն։

12Նա խափանում է խորամանգների հնարները, եւ նորանց ձեռքերը մի յաջողակ բան չեն անում։

13Նա բռնում է իմաստուններին իրանց խորագիտութիւններում, եւ նենգաւորների խորհուրդն շտապելով խափանվում է։

14Ցերեկով մութի են հանդիպում, եւ ինչպէս թէ գիշերով խարխափում են կէսօրին։

15Նա ազատում է աղքատին՝ սուրից, նորանց բերանիցը եւ հզօրի ձեռքիցը։

16Եւ այսպէս խեղճի համար յոյս է լինում. Եւ անօրէնութիւնը խփում է իր բերանը։

17Ահա երանելի է այն մարդը, որին Աստուած խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի մերժիր։

18Որովհետեւ նա խոցում է, եւ փաթաթում էլ է. Նա զարկում է, եւ նորա ձեռքը բժշկում էլ է։

19Նա վեց նեղութիւններից քեզ կ’ազատէ, եւ եօթներորդում քեզ չարիք չի դպչիլ։

20Սովի ժամանակին նա քեզ կ’ազատէ մահից, եւ պատերազմի մէջ՝ սուրի ձեռքիցը։

21Լեզուի խարազանից կ’ծածկուիս, եւ չես վախենալ այն կործանումից, որ գալու է։

22Կործանման ու սովի վերայ կ’ծիծաղես, եւ երկրի գազաններիցը չես վախենալ։

23Որովհետեւ դաշտի քարերի հետ կ’լինի քո դաշինքը, եւ դաշտի գազանները կ’խաղաղանան քեզ համար։

24Եւ դու կ’իմանաս որ խաղաղութիւնը քո վրանն է, եւ կ’այցելես քո բնակարանը, եւ պակասութիւն չես գտնիլ։

25Եւ կ’գիտենաս որ քո զաւակները շատ են, եւ քո սերունդը՝ երկրի խոտերին պէս։

26Ալեւորած կ’գնաս գերեզմանը, ինչպէս որ խուրձը դիզվում է իր ժամանակին։

27Ահա այս քննել ենք, այսպէս է. Մտիկ արա սորան, եւ ինքդ հասկացիր քեզ համար։

ՀԱԸ
iv>