1Եւ Տէրն ասեց ինձ. Էլի գնա մի շնացող կին սիրիր՝ ընկերիցը սիրուած, ինչպէս որ Տէրը սիրում է Իսրայէլի որդկանցը, իսկ նորանք դառնում են դէպի ուրիշ աստուածներ եւ չամիչի կարկանդակներ են սիրում։
2Եւ ես առայ նորան ինձ համար տասնեւհինգ արծաթով եւ մէկ ու կէս քոռ գարիով,
3Եւ ասեցի նորան. Շատ օրերով կ’նստես ինձ համար, չես պոռնկանալ, եւ մարդի չես մօտենալ, իսկ ես էլ նոյնպէս քո նկատմամբ։
4Որովհետեւ շատ օրեր Իսրայէլի որդիքը պիտի նստեն առանց թագաւորի եւ առանց իշխանի, եւ առանց զոհի ու առանց կոթողի, եւ առանց եփուդի ու առանց թերափիմի։
5Յետոյ պիտի դառնան Իսրայէլի որդիքը եւ որոնեն իրանց Տէր Աստուծուն եւ իրանց Դաւիթ թագաւորին, եւ դողալով մօտենան Տիրոջը եւ նորա բարութեանը վերջի օրերումը։