1Եկէք ու ետ դառնանք Տիրոջ մօտ, որ նա պատառեց, եւ նա էլ կ’բժշկէ մեզ. Նա զարկեց, նա էլ կ’պատէ մեզ։
2Նա մեզ կ’կենդանացնէ երկու օրից յետոյ, երրորդ օրը նա մեզ կ’կանգնեցնէ, եւ մենք կ’ապրենք նորա առաջը։
3Եւ կ’ճանաչենք, եւ էլ կ’հետեւենք ճանաչելու Տիրոջը, արշալոյսի պէս պատրաստ է նորա ելքը, եւ նա պիտի գայ մեզ համար անձրեւի պէս, վերջի անձրեւի պէս որ ոռոգում է երկիրը։
4Ի՞նչ անեմ քեզ, ով Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ով Յուդա, որ ձեր բարութիւնը առաւօտեան ամպին պէս է, եւ վաղահաս ցօղի նման է որ անցնում է։
5Նորա համար տաշեցի մարգարէներովը, նորանց սպանեցի իմ բերանի խօսքերովը, եւ քո դատաստանները դուրս կ’գայ իբրեւ լոյս։
6Որովհետեւ ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ, եւ Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ։
7Բայց նորանք Ադամի պէս ուխտը զանց են անում, այնտեղ ինձ անհաւատարմութիւն արին։
8Գաղաադը անօրէնութիւն անողների քաղաք է, շաղախուած է արիւնով։
9Աւազակները մարդի ետեւից դարան մտնելու պէս քահանաների խումբը Սիւքեմի ճանապարհումը մարդիկ են սպանում, եւ եղեռնագործութիւն անում։
10Իսրայէլի տանը սոսկալի բաներ տեսայ, այնտեղ է Եփրեմի պոռնկութիւնը, Իսրայէլը պղծուեցաւ։
11Քեզ համար էլ, ով Յուդա, մի հունձք կայ, երբոր ես ետ կ’դարձնեմ իմ ժողովրդի գերութիւնը։