1Փողը բերանի՜դ. արծիւի պէս յարձակվում է Տիրոջ տան վերայ թշնամին, որովհետեւ զանց արին իմ ուխտը, եւ իմ օրէնքի դէմ յանցանք գործեցին։
2Դէպի ինձ են աղաղակում. Ով Աստուած, մենք Իսրայէլս ճանաչում ենք քեզ։
3Իսրայէլը մերժեց բարին, թշնամին պիտի հալածէ նորան։
4Նորանք թագաւոր դրին, բայց ոչ թէ ինձանից. Իշխաններ դրին, բայց ես չ’իմացայ. իրանց արծաթն ու իրանց ոսկին իրանց համար կուռքեր շինեցին, որպէս զի բնաջինջ լինեն։
5Քո որթը մերժուեցաւ, ով Սամարիա, վառուեցաւ իմ բարկութիւնը նորանց վերայ. մինչեւ ե՞րբ պիտի նորանք չ’կարողանան սրբուիլ։
6Որովհետեւ նա էլ է Իսրայէլիցը. Արուեստաւորը շինեց նորան, եւ նա Աստուած չէ. Որովհետեւ փշուր փշուր պիտի դառնայ Սամարիայի որթը։
7Որովհետեւ քամի սերմեցին եւ մրրիկ պիտի հնձեն. Նա հասկ չ’ունի. Բոյսը չի շինելու խիւսը. Եթէ շինէ էլ՝ օտարներն են կուլ տալու։
8Իսրայէլը կուլ գնաց. Հիմա ազգերի մէջ պիտի լինեն անախորժ ամանի պէս։
9Որովհետեւ նորանք գնացին Ասորեստան. վայրենի էշը ման է գալիս իրան համար. Եփրեմը սիրականներ է վարձում։
10Թէեւ վարձեն էլ ազգերի մէջ, ես նորանց պիտի ժողովեմ. Եւ նորանք կ’հանգստանան մի քիչ իշխանաց թագաւորի բեռիցը։
11Որովհետեւ Եփրեմը շատացրեց սեղանները մեղանչելով, սեղանները նորա համար մեղքի պատճառ եղան։
12Եւ ես նորան գրեցի իմ բիւրաւոր օրէնքները. Իսկ նորանք օտարոտի բանի պէս համարուեցան։
13Իբրեւ իմ ընծաների զոհեր նորանք միս են զոհում եւ ուտում, Տէրը նորանց չէ հաւանում. հիմա նա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը եւ պատժէ նորանց մեղքերը. նորանք Եգիպտոս պիտի ետ դառնան։
14Որովհետեւ Իսրայէլը մոռացաւ իր Արարչին եւ պալատներ շինեց. Եւ Յուդան շատացրեց պարսպաւոր քաղաքները։ Բայց ես կրակ պիտի ուղարկեմ նորանց մէջ, եւ նա պիտի լափէ նորա պալատները։