ՍԱՂՄՈՍ 10:1-18 ABA1910 - Bible AI

1Ով Տէր, ի՞նչու ես հեռու կենում, եւ թագցնում քեզ նեղութեան ժամանակներումը։

2Ամբարշտի ամբարտաւանութիւնովը այրվում է աղքատը. թող բռնուին այն չար խորհուրդներովը, որ հնարեցին։

3Որովհետեւ ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկութիւնովը, եւ ագահն անիծում և անարգում է Տիրոջը։

4Ամբարիշտն իր երեսի ամբարտաւանութիւնովն ասում է. Երբէք չի խնդրում, Աստուած չ’կայ. Նորա բոլոր խորհուրդները սա է։

5Նորա ճանապարհները խիստ են ամեն ժամանակ. քո դատաստանները բարձր են նորա երեսիցը. Նա իր ամեն թշնամիների վերայ փքվում է։

6Նա ասում է իր սրտումը. Ես ազգից ազգ չեմ շարժուիլ, չար բան չի գալ ինձ վերայ։

7Նորա բերանը լիքն է անէծքով, նենգութիւնով եւ խաբէութիւնով. նորա լեզուի տակին ցաւ եւ անօրէնութիւն կայ։

8Նա գիւղերի դարանն է մտնում, ծածուկ տեղը սպանում է անմեղին. նորա աչքերը ծածուկ նայում են խեղճի վերայ.

9Թագուն տեղը դարանամուտ է լինում ինչպէս առիւծ իր որջին մէջ. Դարան է մտնում, որ աղքատին յափշտակէ, եւ յափշտակում է աղքատին՝ նորան իր որոգայթին մէջ գցելով։

10Եւ կուչ է գալիս պառկում. Եւ խեղճերը ընկնում են նորա ճանկերի տակ։

11Նա իր սրտումն ասում է. Աստուած մոռացաւ, իր երեսը թագցրեց. Նա չի տեսնիլ իսպառ։

12Վեր կաց, Տէր՝ ով Աստուած, բարձրացրու քո ձեռքը. Մի մոռանար նեղեալներին։

13Ամբարիշտն ի՞նչու հայհոյէ Աստուծուն, եւ իր սրտումն ասէ՝ թէ Դու չես խնդրում։

14Դու տեսնում ես. Որովհետեւ դու մտիկ ես անում այն ցաւին ու նեղութեանը, որ քո ձեռքովը հատուցանես. աղքատն իրան քեզ է յանձնում. դու ես որբի օգնականը։

15Կոտրիր ամբարշտի եւ չարի բազուկը, որ նորա չարութիւնը խնդրես եւ էլ չ’գտնես։

16Տէրն է թագաւոր յաւիտեանս յաւիտենից, հեթանոսները կորչել են նորա երկրիցը։

17Դու լսում ես աղքատների ցանկութիւնը. Տէր, հաստատիր նորանց սիրտը, և ականջ դիր,

18Որ դատաստան անես որբին եւ խեղճին, որ երկրից եղող մարդը այլ եւս չ’հալածէ։

>