ՍԱՂՄՈՍ 100:1-5 ABA1910 - Bible AI

1Գոհութեան համար Սաղմոս։ Աղաղակեցէք դէպի Տէրը, ով ամեն երկիր։

2Ծառայեցէք Տիրոջն ուրախութիւնով. Եկէք նորա երեսի առաջը ցնծութիւնով։

3Ճանաչեցէք որ Տէրն է Աստուած. նա արաւ մեզ, եւ ոչ թէ մենք, որ մենք նորա ժողովուրդը եւ նորա արօտի ոչխարներն ենք։

4Մտէք նորա դռները գոհութիւնով, նորա սրահները փառաբանութիւնով. Գոհացէք նորանից և օրհնեցէք նորա անունը։

5Որովհետեւ Տէրը բարի է եւ նորա ողորմութիւնը յաւիտեան. Եւ նորա ճշմարտութիւնը ազգից մինչեւ ազգ։

>