1Դաւիթի Սաղմոս։ Ողորմութիւն եւ իրաւունք երգեմ. Քեզ, ով Տէր, սաղմոս ասեմ։
2Իմաստութիւնով կ’գնամ կատարելութեան ճանապարհում. Ե՞րբ կ’գաս ինձ մօտ. իմ սրտի անմեղութիւնովը կ’գնամ իմ տան մէջ։
3Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ. անօրէնութիւն գործողին ատում եմ. Նա ինձ չ’մօտենայ։
4Ծուռ սիրտը պէտք է հեռանայ ինձանից. չարին չեմ ճանաչիլ։
5Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դէմ, նորան կ’ջնջեմ. նա որ ամբարտաւան է աչքերով եւ հպարտ սրտով, նորան չեմ կարող համբերել։
6Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է, որ ինձ հետ բնակուեն. անմեղ ճանապարհ գնացողը կ’ծառայէ ինձ։
7Նենգութիւն անողը չի բնակուիլ իմ տան մէջ. Նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։
8Առաւօտանց կ’ջնջեմ երկրի ամեն ամբարիշտներին, որ Տիրոջ քաղաքիցը սատկեցնեմ բոլոր անօրէնութիւն գործողներին։