1Աղքատի աղօթքը, երբոր մաշվում եւ Տիրոջ առաջին թափում է իր ցաւը։ Ով Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակը թող քեզ մօտ գայ։
2Մի թագցնիր երեսդ ինձանից իմ նեղութեան օրը, խոնարհեցրու ականջդ ինձ մօտ. Այն օրը որ կանչեմ՝ շուտով պատասխան տուր ինձ։
3Որովհետեւ իմ օրերը ծուխի պէս վերջացան եւ իմ ոսկորները չոր խռիւի պէս այրուեցան։
4Սիրտս կոտրուեցաւ եւ ցամաքեց խոտի նման. Որ հաց ուտելս էլ մոռացայ։
5Հառաչանքիս ձայնիցը ոսկորս իմ մարմնիս կպաւ։
6Ես նմանեցի անապատի հաւալուսին, աւերակների բուին պէս եղայ։
7Անքուն մնացի եւ նման եղայ կտուրի վերայ մինակ ծտի։
8Ամեն օր նախատում են ինձ իմ թշնամիները, ինձ դէմ կատաղածները երդում են անում ինձանով։
9Որովհետեւ մոխիրը ուտում եմ հացի պէս ու խմելիքս արտասուքի հետ եմ խառնում,
10Քո բարկութեան եւ սրտմտութեան համար, որ դու ինձ վեր առար եւ դէն գցեցիր։
11Իմ օրերը երկարացած շուքի պէս են, եւ ես խոտի պէս չորացայ։
12Բայց դու, Տէր, յաւիտեան կաս, եւ քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։
13Դու վեր կ’կենաս, Սիօնին կ’ողորմես. Որովհետեւ ժամանակ է նորան ողորմելու. որովհետեւ որոշուած ժամանակը հասաւ։
14Որովհետեւ քո ծառաները հաւանեցին նորա քարերին, եւ նորա փոշիին խեղճ են գալիս։
15Ապա հեթանոսները կ’վախենան Տիրոջ անունիցը, եւ երկրի բոլոր թագաւորները քո փառքիցը։
16Որ Տէրը շինեց Սիօնը, երեւեցաւ իր փառքովը։
17Նա մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը։
18Սա պիտի գրուի եկող ազգի համար. Եւ ստեղծուելու ժողովուրդը Տիրոջը կ’գովէ։
19Որ նա իր սրբութեան բարձրութիւնիցը մտիկ է տալիս. Տէրը երկնքիցը նայում է երկրի վերայ։
20Որ լսէ կապուածի հառաչանքը, եւ արձակէ մահի որդկանցը։
21Որ պատմեն Սիօնումը Տիրոջ անունը, եւ նորա գովասանքը՝ Երուսաղէմումը։
22Երբոր մէկտեղ կ’ժողովուեն ժողովուրդները եւ թագաւորութիւնները՝ Տիրոջը ծառայելու համար։
23Նա թուլացրեց ճանապարհումը իմ զօրութիւնը. Եւ կարճացրեց իմ օրերը։
24Ես ասեցի. Ով Աստուած իմ, վեր մի առնիր ինձ իմ օրերի կէսումը. քո տարիները ազգից մինչեւ ազգ են։
25Առաջուց երկրի հիմունքը հաստատեցիր, եւ քո ձեռքի գործն է երկինքը։
26Նորանք կ’կորչեն, բայց դու կ’մնաս. Եւ նորանք ամենը շորի պէս կ’մաշուին. Հագուստի պէս կ’փոխես նորանց, եւ նորանք կ’փոխուեն.
27Բայց դու նոյնն ես. Եւ քո տարիները չեն վերջանալ։
28Քո ծառաների որդիքը կ’բնակուեն. Եւ նորանց սերունդը հաստատ կ’մնայ քո առաջին։