ՍԱՂՄՈՍ 105:1-45 ABA1910 - Bible AI

1Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը։

2Օրհնեցէք նորան. Սաղմոս ասեցէք նորան. խօսեցէք նորա ամեն հրաշքները։

3Պարծենցէք նորա սուրբ անունովը. Ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։

4Խնդրեցէք Տիրոջը եւ նորա զօրութիւնը. Խնդրեցէք նորա երեսը ամեն ժամանակ։

5Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ. Նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։

6Ով նորա Աբրահամ ծառայի զաւակները, նորա ընտրեալ Յակոբի որդիքը։

7Ինքը Եհովան է մեր Աստուածը. նորա իրաւունքներն ամեն երկրի մէջ են։

8Նա յիշում է յաւիտեան իր ուխտը. Այն խօսքը որ պատուիրեց մինչեւ հազար ազգ.

9Այն որ Աբրահամի հետ դրաւ. Եւ իր երդումը՝ Իսահակի հետ։

10Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.

11Ասելով. Քեզ կ’տամ Քանանի երկիրը, որ ձեզ ժառանգութեան երկիր լինի.

12Երբ նորանք սակաւաթիւ էին, քիչ եւ պանդուխտ՝ նորանում.

13Եւ ազգից ազգ էին գնում, թագաւորութիւնից՝ ուրիշ ժողովրդի մէջ։

14Նա թոյլ չ’տուաւ մարդկանց որ նեղացնեն նորանց. Եւ թագաւորներ պատժեց նորանց համար.

15Մի դպչիք իմ օծեալներին, եւ իմ մարգարէներին չար մի անէք։

16Եւ սով կանչեց երկրի վերայ, եւ հացի ամեն զօրութիւնը կոտրեց։

17Նորանց առաջից մարդ ուղարկեց. Յովսէփը ծառայութեան մէջ ծախուեցաւ։

18Չարչարեցին նորա ոտները կապանքի մէջ. Նորա անձը երկաթի մէջ մտաւ։

19Մինչեւ այն ժամանակ որ նորա խօսքն եկաւ. Տիրոջ խօսքը փորձեց նորան։

20Թագաւորն ուղարկեց եւ արձակեց նորան. Նա որ տիրապետում էր ժողովուրդներին՝ ազատեց նորան։

21Նա տէր դրաւ նորան իր տան վերայ, եւ իշխան իր ամեն ստացուածքի վերայ.

22Որ իշխաններին կապէ իր կամքի պէս, եւ ծերերին իմաստուն անէ։

23Եւ Իսրայէլն եկաւ Եգիպտոս. Եւ Յակոբը պանդուխտ եղաւ Քամի երկրումը։

24Եւ նա խիստ շատացրեց իր ժողովուրդը, եւ նորան զօրեղացրեց իր թշնամիներիցը։

25Փոխեց նորանց սիրտերը, որ ատեն իր ժողովուրդը, որ նենգութիւն անեն իր ծառաների դէմ։

26Իր ծառայ Մովսէսին ուղարկեց, Ահարօնին՝ որ ընտրել էր։

27Նորանք ցոյց տուին նորանց մէջ նորա նշանների գործերը, եւ հրաշքներ Քամի երկրումը։

28Խաւար ուղարկեց եւ խաւարեցրեց, եւ նորա խօսքին չ’հակառակուեցան։

29Նորանց ջուրերը փոխեց արիւն, եւ նորանց ձկներն սպանեց։

30Նորանց երկիրը գորտեր դուրս տուաւ, թագաւորի ներսի սենեակներումն էլ։

31Ասեց՝ եւ շանաճանճն եկաւ. Մժեղներն էլ՝ նորանց բոլոր սահմանների մէջ։

32Անձրեւի տեղ կարկուտ տուաւ նորանց, եւ կրակի բոց՝ նորանց երկրումը։

33Նորանց որթերն ու թզենիները զարկեց, եւ նորանց սահմանների ծառերը փշրեց։

34Ասեց՝ եւ մարախն ու թրթուրն եկաւ, որ թիւ չ’կար.

35Որ կերաւ բոլոր խոտը նորանց երկրումը. Եւ նորանց արտերի պտուղը կերաւ։

36Եւ զարկեց նորանց երկրումն ամեն անդրանիկներին՝ եւ նորանց զօրութեան ամեն առաջիններին։

37Եւ նորանց հանեց արծաթով եւ ոսկիով, եւ նորանց ցեղերումը տկար մարդ չ’կար։

38Եգիպտոսն ուրախացաւ նորանց դուրս գալու վերայ, որ սորանց սարսափն ընկել էր նորանց վերայ։

39Ամպ տարածեց որ հովանի լինի, եւ կրակ՝ որ գիշերը լոյս տայ։

40Խնդրեցին եւ նա լորամարգիներ բերաւ. Եւ երկնքի հացով կշտացրեց նորանց։

41Վէմը պատառեց եւ ջուրեր բղխեցին. Գետեր գնացին անջուր տեղերումը։

42Որովհետեւ նա յիշեց իր սուրբ խօսքը, եւ իր Աբրահամ ծառային։

43Եւ հանեց իր ժողովրդին ցնծումով, եւ իր ընտրեալներին ուրախութիւնով։

44Եւ հեթանոսների երկիրները տուաւ նորանց, եւ ազգերի վաստակները ժառանգեցին նորանք.

45Որ նորա պատուիրանքները պահեն եւ նորա օրէնքները կատարեն։ Ալէլուիա։

e>