ՍԱՂՄՈՍ 11:1-7 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին։ Դաւիթի (Սաղմոս)։ Տիրոջը յուսացայ, էլ ի՞նչպէս էք ասում իմ անձին՝ թէ Փախիր ձեր սարերը ինչպէս թռչուն։

2Որովհետեւ ահա ամբարիշտներն աղեղ են լարում, և իրանց նետերը պատրաստում են չուանի վերայ, որ խաւարումը գցեն նորանց որ ուղիղ են սրտով։

3Թէ որ հիմունքը քանդուին, արդարն ի՞նչ անէ։

4Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. Նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։

5Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը։

6Նա ամբարիշտների վերայ որոգայթներ՝ կրակ եւ ծծումբ կ’տեղայ, եւ նորանց բաժակի բաժինը այրող մրրիկ կ’լինի։

7Որովհետեւ Տէրն արդար է և արդարութիւն է սիրում. ուղիղները կ’տեսնեն նորա երեսը։