ՍԱՂՄՈՍ 110:1-7 ABA1910 - Bible AI

1Դաւիթի Սաղմոս։ Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ։

2Տէրը Սիօնիցը կ’ուղարկէ քո զօրութեան գաւազանը. Տիրապետիր քո թշնամիների մէջ։

3Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կ’լինի սրբութեան զարդարանքով. Արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կ’լինին։

4Տէրը երդում արաւ եւ չի զղջալ. դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս։

5Տէրը քո աջ կողմն է. Նա կ’ջարդէ թագաւորներին իր բարկութեան օրումը։

6Նա կ’դատէ հեթանոսների մէջ. Կ’լեցնէ մեռելներով. գլուխը կ’ջարդէ շատ երկիրների մէջ։

7Գետիցը կ’խմէ ճանապարհումը. սորա համար գլուխը կ’բարձրացնէ։

>